Հայերեն   English   Русский  

Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը


  
դիտումներ: 651

Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը:

Համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը:

Համերգը կկայանա դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին : Այս համերգը մաեստրո Թոփչյանի առաջին համագործակցությունն է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է հանրահայտ Պավել Կոգանը:

Էդուարդ Թոփչյանը բազմիցս հանդես է եկել համերգներով Ռուսաստանում՝ ղեկավարելով ռուսական տարբեր հեղինակավոր նվագախմբեր, որոնց թվում են Ռուսաստանի ազգային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Միխայիլ Պլետնյով և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: