Հայերեն   English   Русский  

​Ինչ հագուստով դիմավորել Դեղին Հողե Խոզի տարին. Հագուստի գույները ըստ Կենդանակերպի նշանների. Լուսանկարներ


  
դիտումներ: 1442

Նոր տարին այն ուրախ տոների շարքին է դասվում, որոնց մեծ հաճույքով ինչպես երեխաներն, այնպես էլ մեծահասակներն են սպասում:

Միգուցե դա հիմնականում պայմանավորված է գլխավոր ձմեռային տոնի նախաշեմին օդում առկա առասպելական մթնոլորտով: Իսկ միգուցե այն պատճառով, որ ամանորյա սովորույթներից շատերը պարզ են և շատ հաճելի զգացմունքներ են առաջացնում: Որպես օրինակ կարելի է նշել յուրաքանչյուր տարի տոնական հագուստի ընտրության ավանդույթը` հաշվի առնելով գալիք տարվա գույները: Համարվում է, որ ճիշտ ընտրված հագուստն օգնում է սիրաշահել տարվա խորհրդանիշ կենդանուն, որը հաջորդ 12 ամիսների հովանավորն ու հաջողություն գրավականն է դառնում: Բացի այդ Ամանորը ճիշտ դիմավորելու հարցում կարևոր է նաև հաշվի առնել աստղագուշակների խորհուրդները:

Ի՞նչ հագուստով դիմավորել 2019թ.` հաջողության հասնելու համար


Նախքան գույներին և երանգներին անցնելը, որոնցով խորհուրդ է տրվում դիմավորել Նոր տարին, պետք է նշել, որ արևելյան օրացույցով 2019թ. գլխավոր խորհրդանիշը Դեղին հողե խոզն է:

Սա բավականին ուժեղ և նպատակասլաց կենդանի է, որը ամեն ինչում հստակություն և հիմնավորվածություն է սիրում: Ահա թե ինչու է կարևոր Ամանորի հագուստի ընտրությանը գործնականորեն մոտենալ:

Ինչպե՞ս և ի՞նչ հագուստով դիմավորել Նոր տարին տարվա հովանավոր կենդանուն սիրաշահելու համար

Դժվար չէ գուշակել, որ 2019թ. տիրուհի Խոզը բարեհաճ կլինի դեղին գույնի հանդեպ: Սա թեև հիմնական, սակայն ոչ միակ երանգն է, որը կարող է հաջողության բերել Ամանորի գիշերը: Քանի որ Խոզը ոչ միայն դեղին է, այլ նաև հողե, իսկ դա նշանակում է, որ ամբողջ տարվա ընթացքում ակտուալ կլինեն նաև բնական և զուսպ երանգները` ավազագույնը, բեժը, օխրան, պղնձագույնը, տաուպը, ընկուզագույնը, շագանակագույն, գրաֆիտագույնը:

Հաճելի է, երբ հիմնական գույները, որոնցով կարելի է դիմավորել Նոր տարին, աստղագուշակների և ոճաբանների կարծիքով համընկնում են: Այս տարի Դեղին հողե խոզն իր զուսպ, բայց հարուստ գունապնակով համապատասխանում է նորաձևության միտումներին: Այսպիսով, յուրաքանչյուր տարի թրենդային գույները սահմանող Pantone գույների ինստիտուտի փորձագետների կարծիքով` այս տարվա ձմռանը ակտուալ կլինեն դեղինի միանգամից երկու երանգներ` բաց Limelight-ը և ազնիվ Ceylon Yellow-ն: Առաջին երանգն ավելի կհամապատասխանի նրբագեղ ռոմանտիկ կանանց, իսկ երկրորդը տարբերակը պարզապես կատարյալ կլինի կանաչ աչքեր ունեցողների համար:

Դեղինից բացի ակտուալ երանգների շարքերին պետք է դասել նաև ոչ վառ նարնջագույնը (Russet Orange), ձիթապտղի գույնը (Martini Olive), մուգ կարմրագույնը (Red Pear) և ծովային ալիքի գույնը (Quetzal Green):

Նորաձևության տենդենցներին հետևելուց բացի` Դեղին հողե խոզի տարում հաջողության հասնելու համար պետք է հետևել նաև աստղագուշակների խորհուներին: Ինչպես հայտնի է Կենդանակերպի համաստեղության բոլոր ներկայացուցիչներին ընդունված է ըստ իրենց տարերքի 4 խմբի բաժանել`

Կրակ (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր)

Հող (Ցուլ, Կույս, Այծեղջյուր),

Ջուր (Ձկներ, Խեցգետին, Կարիճ),

Օդ (Երկվորյակներ, Կշեռք, Ջրհոս):

Յուրաքանչյուր տարերքի բնորոշ է իր գույնային երանգը, որը ոգեշնչում և էներգիա է հաղորդում իր ներկայացուցիչներին: Հետեւաբար, Ամանորի գիշերը օգտագործելով ձեր երանգները` կարող եք վստահ լինել, որ գալիք տարում աստղերը բարեհաճ կլինեն ձեր նկատմամբ:

Աստղագուշակները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին տոնական հագուստի ընտրության հարցում կենտրոնանալ իրենց տարերքին մոտ երանգների վրա:

Այս առումով առավել հաջողակ կարելի է համարել Հողի նշաններին, քանի որ նրանց դեղին-շագանակագույն երանգները գրեթե ամբողջությամբ համընկնում են տարվա հովանավորի ակտուալ երանգներին: Օդի նշաններին խորհուրդ է տրվում 2019թ. Ամանորը դիմավորել չեզոք բեժ և դեղին երանգների հագուստներով: Նրանց դեպքում ակտուալ կլինեն նաև կաթնագույնը, սրճագույնը, գրաֆիտագույնը:

Ջրի նշաններին կապույտից բացի խորհուրդ է տրվում նաև բաց երկնագույն, ծովային ալիքի գույնի հագուստ կրել: Իսկ Կրակի տարերքի նշաններին խորհուրդ է տրվում հրաժարվել վառ կարմիրից և նախապատվություն տալ ոչ վառ դարչնագույնին, գինեգույնին, նարնջագունին:

Այս երանգները կարելի է օգտագործել ոչ միայն հագուստի, այլ նաև աքսեսուարների` զարդերի, պայուսակների, կոշիկների, փողկապների ընտրության դեպքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: