Հայերեն   English   Русский  

Համերգ՝ նվիրված ռուսական ականավոր գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ,


՛՛Հայաստանի դասերը՛՛գրքի հեղինակ Անդրեյ Բիտովի հիշատակին


  
դիտումներ: 638

Դեկտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

տեղի կունենա համերգ՝ նվիրված ռուսական ականավոր գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ, ՛՛Հայաստանի դասերը՛՛գրքի հեղինակ Անդրեյ Բիտովի հիշատակին: Համերգը նախաձեռնել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճաումների համար շնորհվող՛՛Տրիումֆ՛՛մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան:

-Դուք անձամբ ծանոթ եք եղել Անդրեյ Բիտովի հետ: Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր բարեկամությունը:

- Փոքր հասակից առնչվել եմ Անդրեյ Բիտովի գրականության հետ, մեր տունը միշտ շնչել է Բիտովի գրականությամբ, քանի որ մայրս՝թարգմանիչ Անահիտ Խաչատրյանը, հայերեն է թարգմանել գրողի ՛՛Ապրելու մտադրություն՛՛ ժողովածուն, որում ամփոփված են Բիտովի պատմվածքներից և գրականագիտական հոդվածներից մի քանիսը: Ինձ համար խիստ հարազատ են դարձել Բիտովի խոսքն ու մտածողությունը:

Բիտովի ստեղծագործության մասին դիպուկ բնորոշված է ՛՛Ապրելու մտադրություն՛՛ գրքի թարգմանչի խոսքում՝ գրքի վերջաբանում. ՛՛Բիտով-դիտորդի տեսադաշտն ընդարձակ է, Բիտով-գրողի ընդգրկումը՝ հսկայական: Նրա՝ Մեծ քաղաքացու բարոյական ուժը, պատասխանատվությունը, զգոնությունն ու սեփական ժողովրդի մշակութային ժառանգությունն այսօրվա կյանք ներմուծելու բացառիկ կարողությունը խորին ակնածանք են հարուցում: Ինչպես որ իր ներաշխարհն է լեցուն հույզերի, մտքի, կերպարների հարաշարժ գնացքով, ճիշտ այդպես էլ (և դա է բնականը, ինձ հարազատը) նրա լեզուն ու ոճն են լի՝ երբեմն նույնիսկ երևակայությանը չտրվող, միայն իրեն բնահատուկ արտացոլումներով՛՛:

Անդրեյ Բիտովի հետ անձամբ ծանոթացել եմ 2007 թ և ինձ խորապես երջանիկ եմ համարում, որ առնչվել եմ այդ մեծ մտածողի և լայնախոհ գրողի հետ:

Բիտովի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում: 2007 թ-ին համերգ էի նվիրել Բիտովի 70-ամյակին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որին և ներկա գտնվեց գրողը:

Համերգի ընթացքում նա հուզվեց և մի հուզիչ մակագրություն թողեց համերգի ազդագրի վրա, որը ես մինչ օրս պահում եմ: Համերգից հետո ինձ առաջարկեց երաժշտություն գրել իր ստեղծագործությունների հիման վրա: Հետաքրքիր էր, որ Բիտով-արձակագիրն ինձ ուղարկեց իր բանաստեղծություններից մի քանիսը՝ հուշելով երաժշտություն գրել հենց դրանց վրա: Շատ մեծ պատասխանատվությամբ մոտեցա խնդրին. երիտասարդի համար հսկայական պատասխանատվություն է ստեղծագործություն գրել Մեծ գրողի տեքստով՝ առավել ևս նրա առաջարկով:

2009 թ. Երևանում՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանում Անդրեյ Բիտովի՛՛Ապրելու մտադրություն՛՛գրքի շնորհանդեսի ժամանակ Բիտովի ազդեցիկ ասմունքի ներքո հնչեցին իմ ստեղծագործությունները՝ըստ նրա՛՛Սանդուղք՛՛բանաստեղծությանև ՛՛Զատկական ՛՛ բանաստեղծականշարքի՝գրվածասմունքողի, սոպրանոյի, սաքսոֆոնի, թավջութակի և դաշնամուրի համար:

Այս համատեղ ելույթը դարձավ իմ ստեղծագործական կյանքի ուղենիշը…

2010 թ-ին Բիտովն ինձ՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար, առաջադրեց ՌԴ Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող՛՛Տրիումֆ՛՛մրցանակին: Մրցանակը ստացա Մոսկվայի Պուշկինյան Թանգարանում, որտեղ, որպես ժյուրիի անդամ, ներկա էր նաև ԱնդրեյԲիտովը: Մրցանակը շատ դռներ բացեց ինձ համար. այն գրեթե ամբողջությամբ տրամադրեցի իմ հետագա ուսմանը, մեկնեցի Լոնդոն հանձնելու ընդունելությանս քննությունները և հետագայում դարձա Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի ուսանող, ապա և ավարտեցի որպես Կոմպոզիցայ իբաժնի մագիստրոս…

Իմ ստեղծագոծական կյանքի առանցքային պահերը կապված են Անդրեյ Բիտով գրողի և մարդու հետ:Առաջիկա համերգով ես կփորձեմ իմ հարգանքի տուրքը մատուցել Անդրեյ Բիտովին: Խորհրդանշական է, որ համերգը տեղի կունենա Արամ-Խաչատրյանի տուն թանգարանում, որտեղ և Բիտովը ներկա էր իր 70-ամյակին նվիրված համերգին…

-Ովքե՞ր են մասնակցում համերգին:

-Համերգը բաղկացած է վոկալ-գործիքային ստեղծագործություններից, կկատարեն Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային թատրոնի մենակատարներ Սոֆյա Սայադյանը(սոպրանո) և Պերճ Քարազյանը (տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ), դաշնամուրի պարտիան կկատարեմ ես: Սիրով հրավիրում ենք բոլորին, այդ թվում և Անդրեյ Բիտովի ընթերցողներին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: