Հայերեն   English   Русский  

«Կորուսյալ աշխարհ» գիրքը հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողի սեղանին


  
դիտումներ: 3271

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00 կանցկացվի Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գրքի շնորհանդեսը:

1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Ամերիկայում՝ Ամազոնի խորհրդավոր ջունգլիներում, որոնք իրենց մեջ թաքցնում են մի անհայտ ու զարմանահրաշ աշխարհ: Արշավախմբի անհավանական արկածները համեմված են կոլորիտային կերպարներով և անգլիական նուրբ ու հեգնական հումորով:

Գիրքը լույս են ընծայել «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:

Նշենք, որ գիրքը թարգմանել են «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուի թարգմանիչներ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:

Միջոցառման շրջանակում տեղի կունենա 2001 թվականի արտադրության «Կորուսյալ աշխարհ» ֆիլմի ցուցադրությունը։

Հավելենք, որ վերջերս երկու հրատարակչությունները հանրությանը ներկայացրել էին Շերլոք Հոլմսի ամբողջական հավաքածուն՝ առաջին անգամ բնագրից հայերեն թարգմանելով Սըր Արթուր Քոնան Դոյլի՝ լեգենդար խուզարկուի մասին պատմող բոլոր գործերը և դրանք զետեղելով 6 հատորներում:

6 հատորներից յուրաքանչյուրում հնարավոր է գտնել հատված՝ Կորուսյալ աշխարհի քարտեզից: Միավորելով դրանք՝ հնարավոր է հավաքել ամբողջական քարտեզը և մինչև մարտի 20-ը որպես նվեր ստանալ «Կորուսյալ աշխարհ» գիրքը:






Մեկնաբանություններ - 4

Charlesarods     03.03.2019 ciprofloxacin 500 mg for uti
cipro 250 mg tablet fiyatı
ciprofloxacin 750 mg used for

Charlesarods     03.03.2019 ciprofloxacin 500 mg for uti
cipro 250 mg tablet fiyatı
ciprofloxacin 750 mg used for

Charlesarods     03.03.2019 ciprofloxacin 500 mg for uti
cipro 250 mg tablet fiyatı
ciprofloxacin 750 mg used for

Charlesarods     03.03.2019 ciprofloxacin 500 mg for uti
cipro 250 mg tablet fiyatı
ciprofloxacin 750 mg used for
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: