Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի անդամներն առաջադրել են ՀԽ վերջին 15 անդամների թեկնածուներ


  
դիտումներ: 1862

Հանրային խորհրդի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀԽ հանձնաժողովների կողմից ընտրված անդամներն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, առաջին համատեղ նիստն են անցկացրել, որի օրակարգում եղել է Հանրային խորհրդի վերջին 15 անդամների թեկնածության առաջադրման հարցը։

ՀԽ նիստ

Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն առաջադրել է մեկական թեկնածու՝ ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում հեղինակություն և ավանդ ունեցող գործիչների։

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առաջադրված թեկնածուներից գաղտնի քվեարկության միջոցով պետք է ընտրվեն առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները։ Ընտրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա ընթացքում, որից հետո Հանրային խորհուրդը կհամալրի 45 հոգանոց կազմը և հանձնաժողովների հետ միասին կսկսի իր գործունեության նոր փուլը։

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության

ՀԽ նիստ

նիստում հաստատվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, իսկ հոկտեմբերի 9-ին սկսվել էր Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Տեղի էին ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրություններ, և նորընտիր նախագահների կազմը ներկայացվել էր ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: