Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլի և Եղիսաբեթ 2-րդ թագուհու հարաբերությունները լարվել են


  
դիտումներ: 1308

Օրինակ, «հղի» բառը, որը Մեգանը շատ հաճախ օգտագործում է, անձամբ թագուհին գռեհիկ է համարում: Սասսեքսի դքսուհու նախընտրած կոշիկները ևս Եղիսաբեթ II-ին ընդհանարպես դուր չեն գալիս: Սակայն այդ ամենն ընդամենը մանրուքներ են Մեգանի հոր` Թոմաս Մարքլի համեմատ, քանի որ նրա անձի պատճառով է, որ արքայազն Հարրիի 37-ամյա կնոջ և 92-ամյա տատիկի միջև հարաբերությունները լարվել են: Գրում է Spletnik.ru-ն:

Պարզվում է, ի սկզբանե թագուհին ցանկացել է ամեն ինչ անել, որպեսզի սկանդալը հասարակության համար հասանելի չդառնա: Սակայն Մեգանը չի ցանկացել, որպեսզի որևէ մեկը միջամտի այդ հարցին:

«Թագուհին շատ մտահոգված է, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Բուքինգհեմյան պալատը ցանկացել է միջամտել իրավիճակին և կարգավորել կոնֆլիկտը: Թագուհին իր աշխատակիցներին հանձնարարել է միջամտել: Սակայն Քենսինգթոնյան պալատում կարծիք են հայտնել, որ Մեգանը կարող է անձամբ հարթել իրավիճակը»,- նշել է արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Իհարկե, երկու պալատների դիրքորոշումների տարբերությունը հանգեցրել է Մեգանի և Եղիսաբեթ II- ի միջև լարվածության: Սակայն, չնայած այն հանգամանքին, որ Եղիսաբեթ Երկրորդի կարծիքը, իհարկե, շատ ավելի հեղինակավոր է, Բուքինգհեմյան պալատը չի սրի իրավիճակը:

«Դա Մեգանի ընտանիքն է, և պալատում ոչ ոք մտադիր չէ նրա թիկունքում որևէ բան ձեռնարկել», - նշել է աղբյուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: