Հայերեն   English   Русский  

Դատարանը փրկել է Հայաստանին Եվրոպական Դատարանում ավելորդ անգամ կարմրելուց․ Մանվել Գրիգորյանի փաստաբան


  
դիտումներ: 330

Հատուկ քննչական ծառայության պետը ցուցում է տալիս կառավարության անդամ նախարարին, որի իրավունքը չունի և բոլորը դա ընդունում են նորմալ, իսկ նախարարն այդ ցուցումը տեղայնացնում է մարզպետին, մարզպետն էլ կանչում է գյուղապետերին և հանձնարարում կատարել ՀՔԾ պետի անօրինական ցուցումները։ Հասկանում եք՝ դա ժողովուրդը գնահատում է նորմալ ու ծափ է տալիս, քանի որ վերաբերում է Մանվել Գրիգորյանին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

« Իշխանությունն էլ չտեսնելու է տալիս, խնդիրը բարձրաձայնում է իրավապաշտպանը ու ընկնում համապատասխան հայհոյախառն քննադատության տակ։ Ոստիկանապետը կազմակերպիչներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու փոխարեն, ոչ ավելի ոչ պակաս, հրավիրում է իր մոտ կազմակերպիչներին ու խորհուրդ տալիս, որ գնան հրապարակ՝ ակնարկելով հավաքվածների թիվը մեծացնել», - հայտարարեց Բաղդասարյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ հիմքով է Գրիգորյանն ազատ արձակվել, Բաղդասարյանն ասաց. «Դատարանը հանուն Հայաստանի Հանրապետության ՝ կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր իրավական ակտ՝ փրկելով վաղը Հայաստանին Եվրոպական դատարանում ավելորդ կարմրելուց: Ավելին ՝ ծանր վիճակում հայտնված դատական իշխանության մեջ , որոնց դատավորների մի հատվածը թքած ունի անձի վրա էլ, անձի ճակատագրի վրա էլ, մի հատված էլ գտնվում է ՀՔԾ կոշիկի տակ, կան անհատներ, որոնք արդարադատություն են իրականացնում ՝ ձևավորելով միշակույթ՝ վերջ դնելու ընտրովի արդարադատությանը և կրողն են ՀՀ վաղվա դատական իշխանության»,- ասաց Բաղդասարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: