Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը զգուշացրել է Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին


  
դիտումներ: 436

Պետդեպարտամենտը թվիթերում հաղորդագրություն է տարածել և ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել տոնական օրերին Բարսելոնայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

«Առավել զգոնություն ցուցաբերեք Բարսելոնայի Ռամբլա թաղամասում տրանսպորտային միջոցների երթևեկության հատվածներում», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Նախարարությունում նաև

նշել են, որ ահաբեկիչները կարող են հարձակվել «գրեթե առանց նախազգուշացման»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարսելոնայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 60 մարդ է վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: