Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում 80-ից ավելի չվերթ չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել


  
դիտումներ: 538

ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում դեկտեմբերի 24-ին վատ եղանակային պայմանների պատճառով 80-ից ավելի չվերթներ չեղյալ են հայտարարվել և հետաձգվել: Այդ մասին վկայում են «Яндекс.Расписания» ծառայության տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:

Մոսկվայի ժամանակով 23.35-ի տվյալներով Վնուկովոյում 17 թռիչք է հետաձգվել, մեկը՝ չեղյալ հայտարարվել, Դոմոդեդովոյում 21 թռիչք է հետաձգվել, 12-ը չեղյալ համարվել, իսկ Շերեմետևոյում 31 թռիչքներ հետաձգվել են:

Ընդ որում՝ Ջուկովսկու օդանվակայանում չվերթների չեղյալ հայտարարման և հետաձգման մասին չի հաղորդվել:

Ավելի վաղ օդերևութաբանները մոսկվացիներին շգուշացրել էին շաբաթվա սկզբին ձյան առատ տեղումների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: