2019 թ. սիրային աստղագուշակը
Անկախ այն հանգամանքից, թե որքան շատ է մեզանից յուրաքանչյուրը ձգտում լավ կարիերայի և նյութական բարեկեցության, միևնույն է, սերն ու հարաբերությունները մեզ համար առավել կարևոր նշանակություն ունեն: Սիրային հարցերում բոլոր անհաջողությունները Շան տարում թողեք:
Դե իսկ գալիք տարվա խորհրդանիշ և հովանավոր Դեղին Հողե Խոզը խորհուրդ է տալիս անձնական հարցերում նախաձեռնող լինել: Դեղին հողե խոզի տարում կարող եք լրջորեն մտածել հարսանիքի և ընտանիքում համալրման մասին: Կարևորը սեփական սրտին լսելն ու ողջամիտ որոշումներ կայացնելն է: Դեղին խոզի տարին խոստանում է սիրային հարցերում հաճելի անակնկալներով լեցուն լինել:
Խոյեր
Միայնակ Խոյերի համար սիրային հարցերում տարին հաջող կլինի, սակայն սերը հանկարծակի կգա՝ ամենաանսպասելի պահին: Այնպես որ չարժի արհամարհել նոր ծանոթությունները: Գալիք տարում նոր սիրավեպերն ու թեթև սիրահետումը չեն բացառվում: Աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին հատուկ ուշադրություն դարձնել արտաքին տեսքին շրջապատին ավելի գերելու համար: Ամուսնացած Խոյերին իրենց երկրորդ կեսերի հետ ներդաշնակ և երջանիկ ժամանակահատված է սպասվում: Գալիք տարին իդեալական ժամանակ կլինի երեխայի ծննդի համար հատկապես այն զույգերի համար, որոնք վաղուց երազում էին այդ մասին:
Ցուլեր
Ցուլերին խորհուրդ է տրվում լրջորեն մոտենալ անձնական կյանքին, քանի որ գալիք տարին կատարյալ ժամանակահատված կարող է լինել այն կարգավորելու համար: Ցուլերին հակացուցված են բազմաթիվ կարճատև սիրավեպերն ու առավել ևս դավաճանությունները:
Հակառակ դեպքում կարող եք կոտրված տաշտակի առաջ կանգնել: Խուսափեք անտեղին խանդի տեսարաններից: Ցուլերի համար տարին կատարյալ կլինի ամուսնանալու համար:
Ամուսնացած Ցուլերին խորհուրդ է տրվում ընկերներից և հարազատներից հեռավորություն պահպանել, քանի որ նրանց թվում քիչ չեն նախանձ և չարակամ մարդիկ:
Երկվորյակներ
Այս նշանի ներկայացուցիչները Դեղին Հողե Խոզի տարում անկասկած սիրո և ուշադրության պակաս չեն ունենա: Սակայն կարևորը ճիշտ ընտրությունն կատարելն է: Աստղագուշակները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է շուտ հրաժեշտ տալ ամուրի կյանքին:
Ի վերջո, տարվա հովանորը երջանիկ ընտանեկան կյանք է խոստանում նրանց, ովքեր ուժ կգտնեն իրենց մեջ 2019 թ. հրաժարվել համընդհանուր ուշադրությունից:
Խեցգետիններ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները Խոզի տարում երկրպագուների մի ամբողջ բանակ կունենան, սակայն հորիզոնում հուսալի և համապատասխան թեկնածու դեռևս չի նշմարվում: 2019թ. ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնությունից: Պետք է կարողանաք ձեր երկրպագուների շրջանից ճիշտ ընտրություն կատարել: Դուք պետք է լսեք ոչ թե ձեր սրտին կամ բանականությանը, այլ ձեր բնատուր ինտուիցիային: Մի հրաժարվեք նոր ծանոթություններից, քանի որ նրանք կարող են նպաստել կյանքի այլ ոլորտներում առաջխաղացմանը:
Ընտանեկան կյանքը կարգավորած Խոյերին խորհուրդ է տրվում ավելի բաց լինել հարաբերություններում: Սիրելիի հետ ճանապարհորդության մեկնեք: Փորձեք հարաբերությունները նոր էմոցիաներով զարդարել ձեր կյանքը:
Առյուծներ
2019 թ. առյուծները պարզապես անճանաչելի կդառնան: Ուշադրության և հիացմունքի սիրահարները ամուր և մշտական հարաբերությունների կձգտեն: Նրանք լրջորեն կսկսեն մտածել ընտանեկան կյանքի մասին: Պարզապես պետք է սովորել պակաս պահանջկոտ լինել: Ամենակարևորն այն է, որպեսզի ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ և չընտրեք այն անձին, ում խորհուրդ են տալիս հարազատներն ու ընկերները:
Իրենց երկրորդ կեսերին գտած առյուծները կրկին կոգեշնչվեն սիրելիի հետ փոխհարաբերություններից: Նրանց ընտրյալները նույնիսկ կզարմանան, թե որքան ռոմանտիկ կարող է լինել իրենց կողակիցը:
Կույսեր
Եթե Կույսը դադարի կատարյալ զուգընկեր փնտրել, ապա 2019 թ հնարավոր կլինի անմիջապես արժանի և հուսալի ընտրյալի հանդիպել: Զգուշավորությունը ռոմանտիկ իրադարձությունների ընթացքում չի խանգարի, այլապես սիրո նետը կարող է ոչ ճիշտ անձի վրա ուղղվել: Ամուսնանալ կարելի է միայն սիրված և հուսալի անձանց հետ:
Աստղերը խորհուրդ են տալիս 2019 թ չափազանց ուշադիր լինել: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ընտանեկան կյանքին:
Կշեռքներ
Դեղին խոզը 2019 թ. կշեռքներին խորհուրդ է տալիս ավելի ակտիվ և ավելի վճռական լինել, եթե հարցը վերաբերում է զուգընկերոջ ընտրությանը: Տարին կատարյալ կլինի անձնական կյանքը կարգավորելու համար: Ավելի հաճախ հասարակության մեջ դուրս եկեք, տանը նստելու փոխարեն տարբեր միջոցառումների մասնակցեք: Սակայն ճիշտ մարդու հանդիպելու համար հարկավոր է կարգի բերել նախ ձեր ներաշխարհը: Ընտանեկան կյանքը դասավորած Կույսերին խորհուրդ է տրվում մտածել երեխաների և նոր բնակարանի մասին:
Կարիճներ
2019 թ. Կարիճի անձնական կյանքում գերբնական և կտրուկ ոչինչ տեղի չի ունենա: Փորձեք հեռու մնալ նախկին զուգընկերներից: Տարվա խորհրդանիշ Դեղին խոզը որոշել է Կարիճին ներկայացնել շատ գեղեցիկ և կայացած թեկնածուի հետ: Սիրային աստղագուշակը 2019 թ. խորհուրդ է տալիս, որ այս նշանի ներկայացուցիչներին առաջնահերթություն տալ անձնական կյանքին՝ երկրոդ պլան մղելով աշխատանքը:
2019 թ. պետք է զիջումների գնաք ձեր երկրորդ կեսի հետ հարաբերություններում: Իսկ ընտանեկան կյանքին նոր շունչ հաղորդելու համար խորհուրդ է տրվում միասին ճանապարհորդության մեկնել:
Աղեղնավորներ
2019 թ. Սիրային աստղագուշակը Աղեղնավորներին հմայքի և խելամտության ծով է խոստանում, որը կնպաստի հակառակ սեռի հետ հարաբերություններում հաջողության հասնելուն: Փորձեք ավելի ժպտերես լինել: Կլինեն շատ մրցակիցներ և չարակամ մարդիկ, բայց ի վերջո դուք կհաղթեք: Միայն սա չի նշանակում, որ այժմ կարող եք թուլանալ և պարզապես սպասել:
Աղեղնանորների համար 2019 թ. դժվար կլինի դիմակայել գայթակղություններին և մերժել համառ երկրպագուին:
Ամուսնացած Կույսներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ շփվել իրենց երկրորդ կեսերի հետ, թյուրիմացությունից և աղետալի գայթակղությունից խուսափելու համար:
Այծեղջյուրներ
2019 թ. Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում համարձակորեն պատրաստ լինել փոփոխություններին, քանի որ անձնական կյանքը միանգամից կբարելավվի, իսկ սերը հավիտյան բույն կդնի նրա սրտում: Եթե ցանկանում եք, կարող եք փոխել սանրվածքը, մազերի գույնը և կերպարը: Նույնիսկ մեկ այլ երկիր կարող եք տեղափոխվել, եթե դա անհրաժեշտ է ընտանեկան երջանկության համար:
Այս նշանի ամուսնացած ներկայացուցիչների համար ժամանակն է մտածել երեխաների լույս աշխարհ գալու մասին:
Ջրհոսներ
Եթե Ջրհոսը ցանկանում է զարդարել անձնական կյանքը ամուր հարաբերություններով, ապա պետք է մեծ ուշադրություն դարձնի ճակատագրի նշաններին: Մի կարծեք, որ սերը անսպասելիորեն կներխուժի ձեր կյանք, ամեն ինչ աստիճանաբար տեղի կունենա: Հնարավոր է, հին բարեկամությունը լավ սիրավեպի վերածվի: Կարևորը ճիշտ պահը բաց չթողնելն է:
Նրանք, ովքեր հարաբերություններ ունեն, պետք է պատրաստ լինեն սիրելիի խանդի տեսարաններին:
Ձկներ
2019 թ. Ձկների անձնական կյանքը ռոմանտիկայով լի կլինի: Ձկներին գալիք տարում փոխադարձ սեր է սպասվում: Սկզբնական շրջանում կարոք եք կասկածներ ունենալ, քանի նոր հարաբերությունները կարող են նույնիսկ անհեռանկարային թվալ, բայց տարվա երկրորդ կեսին դուք կճախրեք սիրո թևերով: Ընտանեկան Ձկներին Դեղին Հողե Խոզը շատ վառ տպավորություններ է խոստանում:
Այսպիսով՝ Դեղին Հողե խոզը կզբաղվի կենդանակերպի բոլոր նշանների անձնական կյանքի կազմակերպմամբ՝ չանտեսելով որևէ մեկին: