Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ում պատմել են Պուտինի և Թրամփի հանդիպման կարևորության մասին


  
դիտումներ: 296

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը 2019 թ. չափազանց պահանջված կլինի, սակայն Մոսկվան չի ցանկանում «խնդրել»: Գրում է Gazeta.ru-ն:

Դիվանագետի խոսքերով` անհրաժեշտ է երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ լիարժեք ձևաչափով հանդիպում կազմակերպել:

«Մենք բազմիցս հենց այդպիսի աշխատանքի պատրաստակամություն ենք արտահայտել և հաստատում ենք այն: Անում ենք դա կանոնավոր կերպով դիվանագիտական ճանապարհով, անում ենք հրապարակայնորեն», - հայտարարել է Ռյաբկովը:

Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ Մոսկվան Վաշինգթոնի գործընկերներին չի խնդրի դրա համար:

«Ավելի քան ԱՄՆ-ն մենք հետաքրքրված ենք երկխոսության այս կամ այն ուղով», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել էր Պուտինի և Թրամփի նոր հանդիպման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: