Հայերեն   English   Русский  

Թրամփը երեխաների համար բացահայտել է Ձմեռ պապի մասին ճշմարտությունը


  
դիտումներ: 361

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յոթ տարեկան տղայի հետ հեռախոսազրույցի շրջանակներում հարցրել է նրան` արդյոք նա հավատում է Ձմեռ պապի գոյությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի տեսագրությունը հրապարակվել է Daily Beast պարբերականի թվիթերյան էջում:

Տղայի հետ զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը և նրա կինը` Մելանիան, Սպիտակ տանը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել են երեխաների Սուրբ Ծնունդը: Deadline պորտալի փոխանցմամբ` Մելանիա Թրամփը փորձել է «խրախուսող» բառերով շփվել երեխաների հետ, իսկ ԱՄՆ նախագահը նախընտրել է «խեղաթյուրել» Սուրբ Ծնունդի վերաբերյալ երեխաների ունեցած պատկերացումները:

«Դու դեռևս հավատու՞մ ես Ձմեռ պապի գոյությանը», - հարցրել է Դոնալդ Թրամփը յոթ տարեկան մի տղայից:

Դրանից հետո ԱՄՆ նախագահը հավելել է, որ 7 տարեկանում նման հավատ պահպանելն «աննորմալ է»:

Երեխայի արձագանքն անհայտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: