Հայերեն   English   Русский  

Մահացել է հայուհի Մունայիրի որդի հայտնի սաուդցի արքայազնը


  
դիտումներ: 357

Սաուդյան Արաբիայում 87 տարեկան հասակում մահացել է երկրի հիմնադիր Աբդել Ազիզ Ալ Սաուդի որդի և թագավոր Սալմանի եղբայր Թալալ Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Իր կյանքի վերջին տարիներին Ալ-Սաուդ ընտանիքի ավագ անդամ և միլիարդատեր ներդրող Վալիդ բեն Թալալի հայրը լուրջ հիվանդ էր:

Արքայազն Թալալը ծնվել է 1931 թ.: Նա թագավոր Աբդել Ազիզի քսաներորդ որդին էր: Նրա մայրը` Մունայիրը ծագումով հայուհի է եղել, որի ընտանիքը Օսմանյան կայսրության տարածքից փախել էր ցեղասպանության պատճառով:

1960-ականներին Թալալը գլխավորել է մի շարք արքայազնների խումբը, որոնք երկրում սահմանադրական բարեփոխումներ են պահանջել: Նա կոչ է արել թագավորությունը սահմանադրական խորհրդարանական հանրապետություն դարձնել: Անցյալ դարի կեսերին արքայազնը կառավարությունում տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, կապի և ֆինանսների նախարար եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանությունից փրկված հայուհու թոռը` Վալիդ բեն Թալալը ամենահարուստ սաուդցի արքայազն է ճանաչվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: