Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 452

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական կողմը կոչ է արել Արևմուտքին չաջակցել Կերչի նեղուցում Ուկրաինայի նոր սադրանքներին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գրում է Gazeta.ru-ն:

Զախարովայի խոսքերով՝ Մոսկվան նաև խնդրում է ազդել Կիևի վրա և ստիպել նրան խուսափել խայտառակ քայլերից:

«Մենք ակնկալում ենք, որ Ուկրաինայի արևմտյան կուրատորները ոչ միայն ձեռնպահ կմնան այդ բացարձակ անհեթեթ նախաձեռնության մասնակցությունից, այլ նաև միջոցներ կգտնեն Կիևում իշխող ռեժիմին զսպելու համար և կստիպեն հրաժարվել խայտառակ քայլերից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում ևս մեկ սրման», - նշել է Զախարովան:

Ավելի վաղ Գերագույն Ռադայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել էին զեկուցել ռազմական դրության հայտարարման արդյունքների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: