Հայերեն   English   Русский  

​Մայլի Սայրուսը գաղտնի ամուսնացել է


  
դիտումներ: 2016

Նախորդ շաբաթ Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը գաղտնի ամուսնացել են: Թեև աստղային զույգի հարսանեկան արարողությունը գաղտնի է եղել, հյուրերից շատերը չեն համբերել և օրեր անց լուսանկարներ են հրապարակել սոցիալական ցանցերում: Գրում է Glamour.ru-ն:

Հրապարակված լուսանկարներում Մայլին և Լիամը սև և սպիտակ հագուստներով են, Mr & Mrs գրվածքներով հագուստ են կրում և տորթ են կտրում, որն ամուսնական է հիշեցնում: Զույգի հարսանեկան արարողությունը նեղ շրջապատով և միայն ամենամտերիմ հարազատների և ընկերների մասնակցությամբ է կայացել: Հյուրերի թվում եղել են Լիամի ծնողները և ավագ եղբայրը` դերասան Քրիս Հեմսվորթը:

Հիշեցնենք, որ աստղային զույգը 2009թ. ծանոթացել է «Վերջին երգ» ֆիլմի նկարահանման հրապարակում: Զույգի սիրավեպը այնքան էլ հարթ չի եղել: 2010թ. նրանք բաժանվեցին, և այնուհետև վերամիավորվեցին: Մեկ տարի անց զույգը հայտարարեց նշանադրության մասին, սակայն ամենայն հավանականությամբ նրանք այն ժամանակ դեռևս պատրաստ չէին այդ քայլին և կրկին բաժանվեցին: Սակայն այդ անգամ ևս նրանց բաժանումը վերջնական չէր: Տարիներ անց զույգը կրկին սկսեց հանդիպել և 2016թ. վերկանգնեցին իրենց հարաբերությունները:

«Կարծում եմ, որ դա հիասքանչ է, երբ մարդիկ բաժանվում են և նորից սկսում հանդիպել: Այդ ընթացքում նրանք մտածելու և հասունանալու ժամանակ են ունենում: Եթե շատ կապված եք որևէ մեկին, ապա չեք կարող ազատ և անկախ անձնավորություն դառնալ», - ասել է Մայլին հարցազրույցներից մեկի ընացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: