Հայերեն   English   Русский  

Գիտությունն անտեսվում է, ինչն ազդանշան է, որ զարգացման ծրագրեր չեն նախատեսվում. Արթուր Իշխանյան


  
դիտումներ: 4475

Ինչպիսի՞ն է եղել 2018-ը գիտության ոլորտի և գիտնականների համար. այս մասին «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, ամփոփենք 2018-ը. ինչպիսի՞ն է եղել տարին Հայաստանում գիտության ոլորտի համար։

-Որևէ դրական փոփոխություն առայժմ գրանցել չենք կարող։ Անշուշտ, սպասելիքները մեծ էին հեղափոխությունից։ Բայց պետք է ասեմ, որ և՛ հեղափոխության ընթացքում, և՛ հետո գիտությունը գտնվում էրանտեսված վիճակում, գիտության վերաբերյալ համարյա չկան քննարկումներ։

Կան բացասական միտումներ։ Արժե նշել բյուջեն. ինչպես հայտնի է, ընդունվեց իներցիոն բյուջե, իսկ մենք շատ լավ գիտենք, որնախորդ տարի տեղի ունեցավ աննախադեպ բացասական երևույթ. Կարեն Կարապետյանի կառավարությունը կատարեց 7 տոկոսի կրճատում, ընդ որում՝ օրենքի խախտմամբ։ Որքան ես տեղյակ եմ, այդ նույն ձևով էլ շարունակվեց այս տարի, տեղի չունեցավ գոնե շտկում։

-ԿԳ նախարարն իր ելույթներում առավել շատ խոսում է կրթության, և քիչ՝ գիտության մասին։ Սա արդյո՞ք խոսում էգիտության հանդեպ վերաբերմունքի մասին։

-Անշուշտ, բոլորն են նկատել, որ ԿԳ նոր նախարարը գրեթե չի արտահայտվում գիտության մասին։ Ցավոք, իրոք այդպես է, և այդ ոլորտում որևէ ակտիվություն չի նկատվում։

Ի սկզբանե շատ մեծ հույսեր կային այս փոփոխությունների հետ։ Գոնե ազդանշանների մակարդակով տպավորություն էր, որ պետք է լինեն դրական փոփոխություններ։ Մասնավորապես, այն ժամանակ նորանշանակ ԿԳ նախարարը հայտարարեց, որ գիտության ոլորտում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որ այլևս արտագաղթող երիտասարդներ չլինեն, որպեսզի Հայաստանում զարգանան գիտությունները, մասնավորապես նշել էր, պետք է լինի ֆինանսների ավելացում։ Բայց դա գործի չհասավ, մնաց խոսքի մակարդակում։ Առ այսօր մենք, կարելի է ասել, ունենք զրոյական ակտիվություն գիտության ոլորտում։ Սա ցավով եմ ասում, որովհետև մենք բոլորս ունեինք մեծագույն ակնկալիքներ։

Դասագրքային ճշմարտություն է, որ չի կարող զարգանալ այն երկիրը, որը չի զարգացնում գիտությունը։ Եվ եթե այս իշխանափոխության արդյունքում նոր ձևավորվող իշխանությունն ուշադրություն չի դարձնելու գիտությանը, ապա անձամբ ես չեմ կարող ակնկալել, որ երկիրը կզարգանա։ Կարող եմ նաև ավելացնել, որ այդ կարծիքը ներկայում համընդհանուր է գիտությանոլորտի աշխատողների մոտ։ Կա լուրջ հիասթափություն։ Գիտության ոլորտն անտեսվում է, իսկ մեր տեսակետից դա ազդանշան է այն մասին, որ զարգացման ծրագրեր չեն նախատեսվում։

-Նոր իշխանությունների քաղաքականությունը գիտության ոլորտում արդյո՞ք տարբերվում է նախորդների քաղաքականությունից։ Եթե այո, ինչո՞վ է տարբերվում։

-Գիտության նկատմամբ պետության, իշխանությունների, հասարակության վերաբերմունքը արտահայտվում է ՀՆԱ-ից կատարվող մասնահանումների տոկոսով։ Հետևաբար, ինչպես արդեն ասացի, քանի որ անգամ օրենքի պահանջը չի կատարվել, ապա խոսել գիտության նկատմամբ դրական վերաբերմունքի մասին, մեծ մասշտաբով, հնարավոր չէ։

Չենք կարող չարձանագրել, որ մոտեցումների տեսակետից ոչ մի բարելավում չկա, այլ կարծես ներկա իշխանությունները ուղիղ կատարում են նախորդ իշխանությունների նույն քայլերը և մի բան էլ ավելի փութաջանորեն են իրականացնում։

Օրինակ, ԿԳ նախարարության պատասխանատուները վերջերս սկսեցին խոսել օպտիմալացումից։ Օպտիմալացումը, որը ենթադրում է արդյունավետության բարձրացում, որպես այդպիսին, խրախուսելի է։ Սակայն արդյո՞ք դա պետք է արվի Հայաստանի ներկայիս պայմաններում, դա մեկ այլ հարց է, որի պատասխանը բացասական է։ Այս պահին Հայաստանում գիտնականների թիվը կրիտիկական սահմանի է հասել, որից ավելի փոքր քանակության դեպքում նորմալ գիտական կյանք ապահովել հնարավոր չի լինի։ Մենք ունենք գիտնականների թվի պակաս և գրեթե չունենք 35-55 տարեկան գիտնականներ։ Թվում է, թե ոլորտիզարգացմամբ հետաքրքրվող մարդիկ պետք է գիտակցեն, որ խնդիրը լուծելու համար պետք է ոլորտը գրավիչ դարձնել և ներգրավել բարձրակարգ երիտասարդ մասնագետների։

Այսօր խոսքն այն մասին է, որ եղած գիտնականների ինչ-որ քանակություն կրճատվի և դրանց հաշվին իբր թե ինչ-որ չափով բարձրացնեն աշխատավարձերը։ Սաայն արատավոր և դատապարտելի մոտեցումն է, որն ունեցել են նախորդ իշխանությունները։ Մենք երկար տարիներ պայքարել ենք դրա դեմ։ Գիտության ոլորտը Հայաստանում այն բացառիկ ոլորտներից է, որը գումարային ապահովում է ինչ-որ միջազգային մրցունակ արդյունք։ Անշուշտ կարելի է լավացնել գիտության կազմակերպումը և աշխարհում ավելի լավ դիրքեր զբաղեցնել։ Բայց դրա համար ոչ թե պետք է կրճատել քիչ արդյունավետություն ցուցաբերող գիտաշխատողներին կամ գիտական հաստատությունները, այլ թարմ շունչ հաղորդել՝երիտասարդ, բարձրակարգ կադրերի ներհոսք ապահովելով։

Մենք այսօր կարիք ունենք մոտ 4 հազար երիտասարդ գիտնականի, և կառավարությունը պետք է ձեռնամուխ եղած լիներ այս խնդրի լուծմանը։ Իսկ նրանք ուզում են կոսմետիկ փոփոխություններով լավացնել իրավիճակը, դրանք սին պատրանքներ են։

-Պարոն Իշխանյան, իսկ այս տարի գիտության կազմակերպման ոլորտում ձեռքբերումներ ունե՞նք։

-Ցավոք սրտի, չեմ կարող նշել որևէ ձեռքբերում։ Ավելին, կարող եմ նշել ոչ թե ձեռքբերումներ, այլ հետընթացներ։ Ֆինանսավորման մասին արդեն ասացի, որ անթույլատրելին է տեղի ունեցել։ Ժամանակին ասել եմ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կմնա պատմության մեջ որպես ամենավատ կառավարությունը գիտության կազմակերպման տեսանկյունից, որովհետև նրանք կրճատեցին ֆինանսավորումը՝ խախտելով օրենքը։ Նոր իշխանությունները հավակնում են կրկնել ցուցանիշը և լինել ամենավատ կառավարությունն այդ առումով։

Ըստ իս՝ հիմա արվում են չմտածված քայլեր։ Օրինակ՝ գիտության վերաբերյալ նոր օրենք են փորձում մշակել։«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի արդիականացման անհրաժեշտության մասին մենք միշտ բարձրաձայնել ենք, բոլորս հասկանում ենք, որ դրա կարիքը կա. այն մոտ 20 տարի առաջ է ընդունված ևայնտեղ բացակայում են որոշ տերմիններ, հասկացություններ, որոնք այսօրխիստ անհրաժեշտ են ոլորտի բնականոն գործունեության համար։ Բայց մեզ հասած լուրերի համաձայն, որովհետև պաշտոնապես չկան հրապարակումներ, այս պահին մշակումներն իրականացվում են ոչ թե այդ ուղղությամբ, այլ այն ուղղությամբ, որ իջեցվի ակադեմիայի դերը ոլորտում։

Ակադեմիայի կառուցվածքի այն տեսակը, որ ունենք այսօր, պատմական այս դարաշրջանում հանդիսանում է լավագույններից մեկը։ Այն իր բրգաձև կառուցվածքի շնորհիվ հնարավորություն է տվել փրկել ոլորն իսպառ ոչնչացումից։ Որովհետև այն ամենը, ինչ եղել է ակադեմիայից դուրս, մեծապես ոչնչացվել է։ Եթե հիմա ակադեմիայի կարգավիճակն իջեցնեն, նույն ճակատագիրը սպասվում է նաև ակադեմիական հիմնարկներին։

-Նախարարության հետ հետադարձ կապ չկա՞, այդ մոտեցումներին տեղյա՞կ են ոլորտի պատասխանատուները։

- Կարող եմ դատել հետևյալ կերպ՝ ես հասարակական առումով ոլորտում առավել ակտիվ գիտնականներից եմ։ Ինքս որևէ քննարկումների ոչ մասնակցել եմ, ոչ էլ տեղյակ եմ դրանց մասին իմ կոլեգաներից։ Տպավորությունն այնպիսին է, որ այդ կապը չկա։ Այլ աղբյուրներից տեղեկություններ ունեմ առ այն, որ ինչ-որ քննարկումներ տեղի են ունենում, բայց միայն երիտասարդ գիտնկանների մասնակցությամբ։ Միարժեք կարելի է պնդել, որ եթե երիտասարդ գիտնականները այն մասնագետներն են, որոնք արդեն իսկ կայացած են ոլորտում, ապա դա շատ լավ է։ Չնայած չէր խանգարի նաև տարիքավորներին ընդգրկելը։

Բայց եթե այդքննարկումներին մասնակցում են միայն ասպիրանտներ և գիտության երիտասարդ թեկնածուներ, որոնք վերջերս են պաշտպանել, ապա կարծում եմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ է ի սկզբանե։ Գիտության խնդիրներին տեղյակ լինելու համար մարդը պետք է անցնի բավականին մեծ ուղի, նա պետք է ունենա հնարավորություն՝ համեմատելու զանազան երկրներում գործող համակարգերը և բավականաչափ լայն պատկերացում ունենա մեր երկրում գործող համակարգի, դրա նրբությունների վերաբերյալ։ Դրա համար առնվազն 10-15 տարվա փորձ է անհրաժեշտ։

Ցավալի է. տպավորություն կա, որոլորտի որոշ պատասխանատուներ առայժմմիայն փորձումենինքնահաստատվել, դեռևս լավ չեն գիտակցում, թե ինչ կարևոր առաքելություն ունեն սերունդների առաջ։ Արդյունքում՝ երբեմնոչադեկվատմոտեցումներ։Կարծեսթե հարցերը դեռևս չենդրվելգիտությանըհարիրոգով։Հուսանք, որգիտացությունըմիօրկհասնիանհրաժեշտմակարդակի։

-Պարոն Իշխանյան, իսկորո՞նք են2019-ի առաջնահերթությունները գիտության ոլորտում։

-Կազմակերպչական առումով առաջին խնդիրը ֆինանսավորման ավելացումն է, հակառակ պարագայում մենքվտանգում ենք իսպառ կորցնել ոլորտը։ Գիտության կազմակերպման տեսակետից շատ անելիքներ չկան, որովհետև ունենք լիովին կայացած Գիտության կոմիտե։

Մեզ անհրաժեշտ ենմիջոցառումներ գիտության երիտասարդացման, գիտության ենթակառուցվածքների բարելավման համար։ Այսպիսի մի քանի խնդիրներ կարող եմ թվարկել, որոնք բոլորն էլ կառավարության լուծելիք հարցեր են և որոնք բոլորը հանգում են ֆինանսավորման ավելացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: