Հայերեն   English   Русский  

Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ոչ եկամտաբեր դերասանների վարկանիշը


  
դիտումներ: 1221

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է Հոլիվուդի առավել գերագնահատված դերասանների վարկանիշը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշում է ամսագիրը, այդ վարկանիշը գլխավորել է Մեթյու Մաքհոնահին, որը նկարահանվել է «Մուգ աշտարակ» ֆիլմում: Դերասանին վճարված ամեն դոլարի համար ֆիլմի ստեղծողները ստացել են ընդամենը 1.1 դոլար:

Հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցրել են Քրիստիան Բեյլը (1,5դոլար) և Մեթ Դեյմոնը (3.7դոլար), որոնք համապատասխանաբար նկարահանվել են «Իշխանություն» և «Դեդփուլ 2» ֆիլմերում: Քիչ են կարողացել վաստակել նաև Մելիսա Մակկարտիի (4.90 դոլար), Ռիզ Ուիզերսփունի (5.20 դոլար) և Ջենիֆեր Լոուրենսի (6 դոլար) մասնակցությամբ ֆիլմերը:

Ավելի վաղ Forbes ամսագիրը հրապարակել էր Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանց վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: