Հայերեն   English   Русский  

​Քիրա Նայթլին անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 2401

33-ամյա Քիրա Նայթլին ամենահայտնի հոլիվուդյան դերասանուհիներից մեկն է համարվում, որը առաջադրվել է Օսկարի, իսկ վերջերս բարեգործության ոլորտում պատվավոր պարգևի արժանացել: Բրիտանական թագավորական շքանշանը դերասանուհուն անձամբ արքայազն Չարլզն էր հանձնել: Սակայն այս ամենը Քիրայի կյանքում կարող էր չլինել, եթե դերասանուհին իր կարիերայի հենց սկզբում ուժեղ նյարդային պոռթկման պատճառով հուսահատվեր և հեռանար կինոաշխարհից: Գրում է Spletnik.ru-ն:

Այդ մասին Քիրան պատմել է The Sunday Times Style ամսագրին տված նոր հարցազրույցի շրջանակներում: Դերասանուհին խոստովանել է, որ ինքը պատրաստ չի եղել փառքին, և դրա հետ մեկտեղ նաև տասնյոթ տարեկանում հանդիպած այն ճնշմանը, որին նա բախվել է երիտասարդ տարիքում` նկարահանվելով «Խաղա ինչպես Բեքհեմը» ֆիլմում: Այն ժամանակ բժիշկները դերասանուհուն հետտրավմատիկ սթրեսային խանգարումով էին ախտորոշել: Ինչպես պատմել է Նայթլին, ընտանիքն ու ընկերները օգնել են հաղթահարել այդ դժվարին իրավիճակը:

«Ես մտածում էի ամեն ինչ թողնելու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ պոռթկում ունեցա», - խոստովանել է դերասանուհին:

Այդ ժամանակ Քիրան նաև շատ էր քննադատության արժանանում արտաքին տեսքի հետ կապված: Շատերի կարծիքով նա աներոքսիա ուներ: Դերասանուհին խոստովանել է , որ դրանից հետո փորձել է քաշ հավաքել, բայց միևնույն է քննադատությունները չեն դադարել: Մշտապես կատարյալ լինելու ձգտումը ուժեղ նյարդային պառթկման պատճառ են դարձել: Ոչ կայնուն վիճակի պատճառով դերասանուհին ստիպված է եղել նաև մեկ տարով դադար վերցնել: Իսկ համաշխարհային ճանաչում Քիրա Նայթլին ձեռք բերեց «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում նկարահանվելուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: