Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում ԱԱԾ աշխատակիցներ են ձերբակալվել,


նրանք մեղադրվում եմ հայրենիքի դավաճանության մեջ:


  
դիտումներ: 753

Դեռ 3 տարի առաջ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն էր ստացել

, որ պետական կառույցներ աշխատող որոշ անձիք թաթախված են լրտեսական ծառայություններ իրականցնելու մեջ: Գործի բացահայտման ընթացքում մի շարք զինվորականներ և այլ պաշտոնյաներ սպանվեցին, որոշ մասը անհետ կորան, նրանց հիմնական մասը զինվորականներ էին: Նրանց մեծ մասի ճակատին դաջեցին հայրենիքի դավաճանի կնիքը, որպեսզի հեշտությամբ հարցերը լուծեն, որովհետև խանգարում էին Ալիևի ռեժիմին:

Երեք տարվա ընթացքում տարբեր բացահայտումներ անելու հետևանքով ձերբակալվեցին ԱԱԾ նախկին աշխատակիցներ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել այդ կառույցում: Նրանք են ՝ Զաքիր Իսմայիլովը և Յուսիֆզադե Բախրուզը: Ըստ պաշտոնական տեղեկության այս երկուսը իրենց ծառայության ընթացքում այլ երկրի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք են փոխանցել, որի դիմաց վճարվել են: Հետագայում, երբ արդեն թոշակի են անցել, օգտագործել են իրենց կապերը, որպեսզի կրկին տեղեկություններ ստանան ԱԱԾ-ից ու կրկին փոխանցել են այլ պետության հատուկ ծառայություններին:

ԱԱԾ նախկին երկու աշխատակիցները ձերբակալված են և կենթարկվեն պատասխանատվության 274 հոդվածով՝ հայրենիքի դավաճանություն:

Նրանց հետ միասին բացահայտվել են ևս մի քանի աշխատակիցներ, ովքեր զբաղվել են լրտեսությամբ, որոնց մասին սակայն դեռ տեղեկություն չեն հրապարակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: