Հայերեն   English   Русский  

Կարկանդակ «Խոզուկ»


  
դիտումներ: 1950

Զվարճալի կարկանդակները՝ խոզուկների տեսքով, դուր են գալիս բոլորին՝ և՛ երեխաներին, և՛ մեծերին, քանի որ թխվածքը ստացվում է համեղ և գեղեցիկ:

Այս կարկանդակները կարելի է թխել մանկական տոների ժամանակ կամ 2019-ի Ամանորին, որը անցնելու է Հողե խոզի նշանի տակ:

«Խոզուկները» կարելի պատրաստել սարդելկայով և մատուցել որպես ինքնուրույն խորտիկ կամ որպես լրացում առաջին ուտեստին:

Վստահ եղեք՝ թխվածքի տեսքը բոլոր համտես անողների դեմքին ժպիտ է առաջացնում, լավ տրամադրություն պարգևում:

Պատրաստման ընդհանուր տևողությունը 2 ժամ է, բուն թխելու ժամանակը՝ 20 րոպե, ստացվում է 16 բաժին:

Բաղադրիչները

Խմորի համար

  • ալյուր - 400 գ
  • ձու - 1 հատ.
  • կաթ - 200 մլ
  • շաքարավազ - 30 գ
  • աղ - 0,5 ч. л.
  • կարագ - 30 г
  • չոր դրոժ- 5 գ
  • Միջուկի և զարդարանքի համար

  • սարդելկա – 4 հատ
  • չամիչ – 2 թ. գդալ
  • դեղնուց – 1 հատ
  • կաթ – 1 թ. գդալ
  • Ինչպես պատրաստել «Խոզուկները»

    Կաթը տաքացնել մինչև 30 աստիճան, ապա դրա մեջ լցնել աղն ու շաքարավազը: Վրան լցնել փափկացրած, սենյակային ջերմության կարագը: Ձուն լավ հարել և ավելացնել զանգվածին:

    Առանձին թասի մեջ լցնել ալյուրը՝ խառնելով դրոժը: Կամաց-կամաց ավելացնել զանգվածը և խմորը հունցել: Ապա ծածկել սրբիչով և 1-2 ժամ թողնել տաք տեղում: Այդ ընթացքում խմորի ծավալը պետք է կրկնակի մեծանա:

    Տախտակին ալյուր շաղ տալ և բարձրացած խմորը բաժանել 4 մասի:

    Սարդելկաները մաքրել թաղանթից, ծայրերը կտրել և դնել մի կողմ, դրանցից, չորս մասի բաժանելով, խոզուկի ականջները պետք է պատրաստել:

    Վերցնել գունդը, գրտնակով բացել, լայնությունը՝ սարդելկայի չափով: Ծայրին դնել սարդելկան, փաթաթել խմորով ռուլետի պես, ապա այն կտրտել չորս մասի: Այսպիսով 4 գնդերից կստացվի 16 կարկանդակ:

    Ջեռոցի թավային փռել թխվածքի թուղթը, վրա շարել ստացված օղակները՝ խմորի պարագիծը ձեռքով քիչ վեր բարձրացնելով, կոկտեյլի ձողիկով սարդելկայի կենտրոնում երկու անցք բացել խոզուկի «քթիկ» ստանալու համար, չամիչով «աչքեր» դնել և սարդելկայի ծայրերի քառորդ մասերով՝ «ականջները» տեղադրել: Այնուհետև խմորի մասերին կաթով խառնած դեղնուց քսել և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:

    «Խոզուկները» հաճելի է ուտել տաք վիճակում:

    Բարի ախորժակ:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: