Հայերեն   English   Русский  

Հարավկովկասյան երկաթուղին տարին ամփոփում է ուղևորափոխադրումների և բեռնահոսքի աճով


  
դիտումներ: 590

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարին հատկանշական էր երկաթուղու համար՝ Ընկերությունը տոնեց Հայաստանում իր գործունեության 10-ամյակը:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականին պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա շեմը գերազանցեց 9,2%-ով, իսկ նետտո բեռնաշրջանառությունը՝ 5,1%-ով:

Երկաթուղային ճանապարհով արտահանման աճը կազմեց 16,7%, բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ավելացել են 19,8%-ով: Նվազել է միայն երկաթուղային ներմուծումը՝ 13%-ով:

Աճ է գրանցվել նաև գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության և վազքի, տեղամասային և տեխնիկական արագությունների գծով:

Տարվա արդյունքներով արձանագրվել է ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարելագործումը: Սերգեյ Վալկոն նշեց, որ երկաթուղին սպասարկել է 13 210 գնացք, որից 13 048-ը՝ ըստ չվացուցակի: Երկաթուղու տնօրենը հատուկ ընդգծեց 600-ով՝ մինչև 8 744, բեռնատար գնացքների թվի աճը:

- Այս տարի մենք շահագործման հանձնեցինք նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որն այժմ էքսպրեսի ձևաչափով աշխատում է Երևան-Գյումրի-Երևան երթուղում: Գնացքը յուրահատուկ է՝ այն կառուցվել է հատուկ Հայաստանի կարիքների համար, - ասաց Սերգեյ Վալկոն:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականին գծի գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 74 միավոր:

Շարունակվել է նաև գծի առողջացումն ու վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Տարվա ընթացքում կապիտալ վերանորոգվել է 10,8 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ ուղղում անցել 100 կմ գիծ, տեղադրվել է 30,5 հազար կոճ, որից 6,1 հազարը՝ նոր փայտե և 20,1 հազար՝ նոր երկաթբետոնե: Շարունակվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ուղևորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականին փոխադրվել է 384 հազար ուղևոր, ինչը 4,9%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 6,9%, իսկ տեղականում՝ 4,5%:

- Ուզում եմ շնարհակալությունս հայտնել երկաթուղու անձնակազմին: Այս տարվա աշխատանքը բավականին ծավալուն էր, նույնը կլինի 2019-ին: Երկաթուղու կայուն աշխատանքը կախված է մեզանից յուրաքանչյուրից: Հատուկ շնորհակալություն մեր վետերաններին ու երիտասարդներին: Այս տարի մենք շարունակեցինք աշխատանքը վետերանների հետ և վերանորոգեցինք երկաթուղում 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող վետերան Արփիկ Թադևոսյանի բնակարանը, որը երկաթուղում աշխատանքի էր ընդունվել 16 տարեկանում՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Մենք նաև վերանորոգեցինք Սանահինի մանկապարտեզի նոր մասնաշենքը, շարունակեցինք օժանդակել Ֆիոլետովո գյուղի դպրոցին:

Շնորհավորում եմ բոլոր երկաթուղայինների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և խաղաղություն: Շնորհակալություն լավ աշխատանքի համար, - ասաց ՀԿԵ-ի ղեկավարը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-իդուստրընկերությունևիրականացնումէՀայաստանիերկաթուղայինհամակարգիկոնցեսիոնկառավարումը:Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ինԵրևանումկնքվածպայմանագրի՝կոնցեսիոնկառավարմանժամկետըկազմումէ 30 տարի՝կողմերիփոխադարձհամաձայնությամբևս 10 տարիերկարացմանիրավունքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: