Հայերեն   English   Русский  

Մարզիկների ամանորյա շնորհավորանքները


  
դիտումներ: 2538

2018 թվականին հայ մարզիկները մեր եկիրը պատվով ներկայացրին միջազգային հարթակներում՝ կարևոր հաղթանակներ կերտելով և հաջողություններ գրանցելով: 2019-ին ընդառաջ նրանք իրենց ամանորյա շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղում հայ ժողովրդին:

Մարզիկներ 2018


Վլադիմիր Հարությունյան /ջրացատկ/. «Շնորհավորում եմ հայ ազգի գալիք Նոր տարին և ցանկանում եմ առողջություն: Թող գալիք՝ 2019 թվականը հայ ազգի համար լինի լավ ու բարի տարի: Ցանկանում եմ նաև շնորհավորել մարզիկներին, մարզիչներին և ֆեդերացիաներին այս տարում ունեցած հաղթանակների համար և մաղթել, որ գալիք տարում նորանոր հաջողությունների հասնեն»:

Լև Սարգսյան/ջրացատկ/. «Ցանկանում եմ շնորհավորել բոլոր հայերի գալիք՝ 2019 թվականը: Մաղթում եմ իմ ժողովրդին, որպեսզի միշտ լինի և մնա ուժեղ և համարձակ, ինչպես դարեր ի վեր: Ցանկանում եմ, որ բոլոր ծնողները ողջ և առողջ սպասեն իրենց զավակների վերադարձին, իսկ աղջիկները մշտապես բարձր պահեն իրենց ընտանիքների պատիվը: Եղե՛ք ազնիվ ինքներդ ձեր առաջ և սիրե՛ք իրար: Համբուրում եմ բոլորին»:

Մարզիկներ 2018


Սիմոն Մարտիրոսյան/ծանրամարտ/. «Թող Նոր տարին հայ ժողովրդին բերի հաջողություն և խաղաղություն, լինի բարիքներով և ուրախություններով լի տարի: Մարզիկներին ցանկանում եմ բազմաթիվ հաղթանակներ և նպատակների իրագործում: Շնորհավորում Ամանոր և Սուրբ ծնունդ»:


Վահագն Դավթյան /մարմնամարզություն/. «Շնորհավորում եմ բոլոր հայերի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ ամեն եկող տարին ավելի լավը լինի, քան նախորդը: Թող 2019-ը առողջ տարի լինի, նոր ձեռբերումներով ու նվաճումներով լի, թող բոլորի համար բուռն և հաճելի աշխատաքային տարի լինի, լեցուն ուրախ ակնթարթներով:

Մարզիկներին առաջին հերթին ցանկանում եմ, որ առանց վնասվածքների սկսեն ու ավարտեն բոլոր մրցաշարերը, քանի որ այդ պարագայում միայն հնարավոր կլինի լավ արդյունք գրանցել և մեդալներ նվաճել»:

Միքայել Միքայելյան/դահուկասպորտ/. «Ցանկանում եմ, որ գալիք տարում բոլորին ուղեկցի հաղթանակը: Թող որ բոլոր խնդիրները մնան անցյալում, թող որ մեր մայրերի աչքերին միայն ուրախության արցունքներ լինեն և բոլորի օջախներում տիրի միայն երջանկության մթնոլորտ, լինենք լավատես և ստեղծենք հզոր ու խաղաղ երկիր: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Սլավիկ Հայրապետյան/գեղասահք/. «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում և արտերկրում բնակվող համայն հայության գալիք Նոր տարին: Ուրախ և անհոգ տարի եմ մաղթում բոլորին: Առողջ եղեք և երջանիկ: Երջանիկ ես դու, երջանիկ է քո կողքինը, երջանիկ է շրջապատդ, նշանակում է՝ երջանիկ է Հայաստանը»:

Մարզիկներ 2018

Գոռ Մինասյան/ծանրամարտ/. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող բոլորի ցանկությունները կատարվեն գալիք տարում, և մենք անենք ամեն ինչ, որ մարդկանց դեմքից ժպիտը չպակասի: Մարզաշխարհին ցանկանում եմ հաջող և հաղթանակներով լի, առանց վնասվածքների տարի: Մարզական բախտը թող մշտապես ուղեկցի մեր մարզիկներին»:

Լիլիթ Պողոսյան /բադմինթոն/.«Ուզում եմ մի քիչ ավելի շատ դրական էներգիայով լցնենք Հայաստանը, հասկանանք, որ խնդիրներ կան ու կլինեն, բայց դրանց լուծումը ինքներս մեր մեջ պիտի գտնենք: Բոլորին ցանականում եմ ճանապարհորդելու լիքը հնարավորություններ, առավոտյան վազքեր, ճիշտ սնունդ ու առողջ ապրելակերպ:

Մարզիկներին ցանկանում եմ սպորտային գժական փորձություններով լի 2019, Եվրոպական խաղերի ուղեգրեր ու անմոռանալի ելույթներ»:

Մալխաս Ամոյան/ըմբշամարտ/. «Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Թող 2019 թվականը լինի խաղաղության, սիրո, երջանկության, բարեկեցության և առաջընթացի տարի: Թող գալիք տարում բոլոր մարզիկնորին ուղեկցեն հաղթանակներն ու հաջողությունները»:

Հովհաննես Բաչկով/բռնցքամարտ/. «Շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ այս տարին աննախադեպ լինի բոլորի համար. Հիվանդ երեխաները Աստծո օրհնությամբ մի օր առողջ արթնանան, խինդ ու ծիծաղը չպակասի ոչ մեկից: Բոլորի գործերին, որոնք բարուն են ծառայում, ցանկանում եմ հաջողություն, մեր անհաղթ զինվորներին՝ բարի ծառայություն»:

Մարզիկներ 2018

Էդգար Ստեփանյան/հեծանվասպորտ/. «Ի՛մ հայ ազգ, սիրով շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ ամենաառաջնային՝ առողջություն և 2019-ին պատերազմենր չլինեն, սահմանում մեր թիկունքին կանգնած տղերքը անփորձանք ծառայեն և վերադառնալով իրենց օջախները շենացնեն, որ մեր մայրերի ու բոլորի դեմքից ժպիտն անպակաս լինի: Անտունների թիվը գնալով կրճատվի և անօթևան մարդիկ չլինեն Հայաստանում, բոլոր հայ ընտանիքներում իշխեն սերը, ջերմությունն ու հարգանքը:

Գոռ Երիցյան/բռնցքամարտ/. «Ի՛մ հայ ժողովուրդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Ցանկանում եմ հաղթանակներով լի և խաղաղ տարի լինի ձեզ համար, բոլորը լինեն ուրախ և երջանիկ իրենց ընտանիքների հետ միասին, թող ժպիտը թող անպակաս լինի բոլորի դեմքից»:

Գրիգոր Մխիթարյան/սամբո/. « Ցանկանում եմ, որ նոր տարում քայլերը լինեն միայն դեպի առաջ և 2019 թվականը բոլոր առումներով կայուն տարի լինի, թող մեր բոլոր ծրագրերն ու գործերը այս տարի կյանքի կոչվեն և մեկը մյուսի հետեևից իրագործվեն: Ցանկանում եմ, որ գալիք տարին ամփոփելիս բարին ու դրականը գերակշիռ մաս կազմեն բոլորիս կյանքում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Տիգրան Կիրակոսյան/սամբո/. «Գալիք տարում թող բոլորին ուղեկցի հաղթանակը և թո՛ղ որ բոլոր խնդիրները մնան անցյալում: Թող այս Ամանորը լինի ուրախ և հրաշքներով լի: Շնորհավոր Նոր Տարի»:

Ֆերդինանդ Կարապետյան/ձյուդո/. «Շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին: Ցանկանում եմ, որ բոլոր անհաջողություններն ու հոգսերը մնան անցնող տարում: Թող Նոր տարին մեր կյանք մտնի բազում դրական

Մարզիկներ 2018

լիցքերով: Ցանկանում եմ բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն և, ամենակարևորը, խաղաղ երկինք գլխավերևում»:

Արամ Ավագյան/բռնցքամարտ/. «Սիրելիներս շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ 2019 թվականը լինի ցանկությունների իրականացման, հաղթանակների և համերաշխության տարի: Թող գալիք տարին բերի բարություն, խաղաղություն, թող բոլորի սրտերում իշխի հույսի, հավատի, սիրո զգացումը:

Սպորտի աշխարհին էլ ցանկանում եմ բազում ոսկե մեդալներ»:

Արթուր Թովմասյան/մարմնամարզություն/. «Ամանորին ընդառաջ շնորհավորում եմ բոլոր մարզիկներին, մարզիչներին և ողջ հայ ժողովրդին: Ցանկանում եմ հայ ժողովրդին ուրախություն, որպեսզի մեկընդմիշտ հեռանան ցավն ու տրտմությունը: Մարզիկներին ցանկանում եմ, որ ունենան նպատակ և դրան հասնելու համար ջանք չխնայեն և հասնեն ցանկալի արդյունքի: Բոլոր-բոլորին ցանկանում եմ խաղաղություն, սեր, երջանկություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

Լիլիթ Հարությունյան/աթլետիկա/. «Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ գալիք տարում հայ ժողովուրդը գրանցի աննախադեպ առաջընթաց բոլոր բնագավառներում:

Շնորհավորում եմ մարզաշխարհի ներկայացուցիչներին և հատկապես հայ աթլետներին: Մաղթում եմ գալիք տարում հաղթանակներ բոլոր մրցաշարերում, և, ամենակարևորը, որ 2019 թվականին կատարվի հայ աթլետների վաղեմի երազանքը, և մենք ունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան աթլետիկայի ստադիոն Հայաստանում»:

Մարզիկներ 2018

Անուշ Գրիգորյան/բռնցքամարտ/. «Ի սրտե շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ հայրենիքում և սահմանում տիրի միայն ու միայն խաղաղություն և 2019 թվականն իր հետ առողջություն ու երջանկություն բերի՝ դառնալով հայ ազգի համար լավագույն տարիներից մեկը»:

Իսկ հայ մարզիկներին ցանկանում եմ միայն հաղթանակներ, որպեսզի հասնեն 2019-ում պլանավորած բոլոր նպատակներին և աշխարհով մեկ ճանաչելի դարձնեն Հայաստանը»:

Կարեն Մարգարյան/ծանրամարտ/. «Սիրելի՛ մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ նորանոր հաղթանակներ և նորանոր բարձունքներ: Ամենայն բարիք եմ մաղթում բոլորին»:

Արսեն Հարությունյան/ըմբշամարտ/. «Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: 2019 թվականը թող ավելի հաջող լինի հայ ժողովրդի համար, և մեր երկիրը շարունակի ծաղկել: Ցանկանում եմ, որ սպորտի ասպարեզում հասնենք ավելի մեծ հաջողությունների: Թող որ բոլորը լինեն առողջ ու երջանիկ»:

Նարեկ Աբգարյան/բռնցքամարտ/. «Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Թող որ Աստված մեր ժողովրդին գալիք տարում երջանկություն և սեր պարգևի: Ցանկանում եմ բոլորիս առողջ ու ժպիտներով լի տարի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: