Հայերեն   English   Русский  

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում կմրցեն Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան


  
դիտումներ: 498

Ավստրալիայի բաց առաջնությունում կանանց պայքարում հայտնի դարձան հաղթողի տիտղոսի հավակնորդների անունները:

Աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան առաջինը հայտնվեց եզրափակչում:

Կիսաեզրափակչում նա առավելության հասավ իր հայրենակից Եկատերինա Մակարովայի նկատմամբ:

Խաղի վերջնական հաշիվն է ` 6:3, 6:2 հաշվով:

Նշենք, որ ռուսաստանցի թենիսիստուհին 10-րդ անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ:

Երկրորդ կիսաեզրափակչում հանդիպեցին Սերենա Ուիլյամսը և Մեդիսոն Քիզին: Ամերիկուհին հաղթանակա տարավ ` 7:6, 6:2 հաշվով:

33-ամյա թենիսիստուհու համար սա կլինի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 23-րդ եզրափակիչը և 6-րդը՝ Մելբուռնում: Այս հաղթանակի շնորհիվ առաջին ռակետն հաստատվեց համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնականում :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: