Հայերեն   English   Русский  

2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց


  
դիտումներ: 2844

2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության հաղորդագրությունը։

«Համաձայն «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի, որով որոշվում է 2019 թվականին Հայաստանին մատակարարվող գազի գինը, ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից կլինի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց»,-ասված է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում։

««Գազպրոմ Արմենիան» շարունակում է աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան պետական մարմինների հետ գազի ներքին սակագնի կառուցվածքի հարցի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ 2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի գինը կազմում էր 150 դոլար 1000 խոր․ մետրի դիմաց։ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ տարեկան 2,5 մլրդ խոր․ մետր ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիրը կգործի մինչեւ 2019 թվականի վերջը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: