Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ է հայտնել 18, «Լուսավոր Հայաստանից»՝ 2 պատգամավոր. Հրապարակվեցին անունները


  
դիտումներ: 1148

ԿՀԸ արտահերթ նիստում այսօր՝ հունվարի 4-ին, հայտարարվեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է մանդատից:

Նրանց թվում է նաև Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստանից» մանդատից հրաժարվել է 2 պատգամավոր:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԿԸՀ ինքնաբացարկ հայտնելու մասին դիմում չի ներկայացվել:

ԿԸՀ քարտուղար Սմբատյանը թվարկեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներին.

Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար,

Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար,

Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար,

Սուրեն Պապիկյան՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար,

Զարուհի Բաթոյան՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար,

Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,

Ռոմանոս Պետրոսյան՝ Կոտայքի մարզպետ,

Դավիթ Սանասարյան՝ Պետական վերահսկողական ծառայության պետ,

Հակոբ Արշակյան՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար,

Արսեն Թորոսյան՝ Առողջապահության նախարարի պաշտոնակատար։

Գարիկ Սարգսյան՝ Արարատի մարզպետ,

Էրիկ Գրիգորյան՝ Բնապահպանության նախարարի պաշտոնակատար,

Գնել Սանոսյան՝ Գեղարքունիքի մարզպետ,

Տրդատ Սարգսյան՝ Վայոց ձորի մարզպետ,

Անդրեյ Ղուկասյան՝ Լոռու մարզպետ,

Դավիթ Գևորգյան՝ Արագածոտնի մարզպետ,

Նարեկ Բաբայան՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ,

Ֆելիքս Ցոլակյան՝ ԱԻ նախարարի պաշտոնակատար։

«Լուսավոր Հայաստանի» ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քրիստ Մարուքյանը, ով Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի եղբայրն է եւ Արմեն Բաղդասարյանից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: