Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է Արմենակ Մնջոյանը


  
դիտումներ: 1295

Կյանքից հեռացել է «Դրո»–ի գործով դատապարտված Արմենակ Մնջոյանը:

Այդ մասին հաղորդում է «Ազատություն Արսեն Արծրունուն»-Free Arsen Arzrouni ֆեյսբուքյան էջը:

«Ցավակցում ենք մեզ բոլորիս, կորուստը ծանր է, վիշտը՝ անդարմանելի: Աստված հոգիդ լուսավորի եղբայր: Արմենակ Մնջոյանը 54 տարեկան էր», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրա նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: