Հայերեն   English   Русский  

​Դեղին ժիլետներ և փուչիկներ. «զորահանդեսն» այսօր կանայք էին առաջնորդում


  
դիտումներ: 634

Փարիզում՝ Բաստիլի հրապարակում, հարյուրավոր կանայք՝ դեղին ժիլետներով, հավաքվել էին բողոքի ցույցի: Ձեռքներին դեղին փուչիկներ պահած՝ ցուցարար կանայք «Մարսելյոզը» երգեցին Բաստիլի օպերայի աստիճաններին, այնուհետև ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մասնակիցները շեշտել են, որ սա ֆեմինիստական շարժում չէ: Ցույցի նպատակն էր ընդվզման գաղափարները տարածել առավել բարեկիրթ ձևով, քանի որ «Դեղին ժիլետների» շարժումն արդեն շատերի համար զուգորդվում է բռնության հետ, այդ թվում՝ վանդալիզմի գործողությունների, երբ օրինակ՝ վնաս հասցվեց ճարտարապետության հուշարձաններին:

Դեղին ժիլետներ հագած կանայք փողոց դուրս եկան նաև Մոնսո լը Մին քաղաքում (Ֆրանսիայի արևելք, Սոնա և Լուարա դեպարտամենտ):

«Դեղին ժիլետներ» շարժումը Ֆրանսիայում ծագեց նոյեմբերի կեսին որպես բողոք գների և հարկերի բարձրացման դեմ: Ցուցարարները նաև նախատում են իշխանություններին երկիրն անարդյունավետ կառավարելու համար: Շարժումն աստիճանաբար արմատական է դառնում, ցուցարարներն ավելի ու ավելի հաճախ են բախվում ոստիկաններին և մեքենաներ այրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: