Հայերեն   English   Русский  

​ԿՅԱՆՔՈՒՄՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԻՄՈՒՄ ԵՄ ԱԱԾ


ֆբ գրառում


  
դիտումներ: 1017

Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց,

հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով , պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող , միանգամայն համոզիչ հերքումը։ Եվ պատկերացրեք, հերքումն ինձ ավելի մտահոգեց։

Արդ, ո՞վ , կամ ովքե՞ր են այս կարգի վտանգավոր ապատեղեկատվության հեղինակները։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը․․․

Անկեղծ կուզենամ, որ սույն ապատեղեկատվության մեջ որևէ միտում չլինի։
Հուսով եմ, որ մեր փառապանծ ԱԱԾ-ն կարճ ժամանակում կբացահայտի ապատեղեկատվության հեղինակներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: