Հայերեն   English   Русский  

Հիմա էլ փորձ է կատարվում տարբեր խողովակներով Հայաստան հասցնել Արցախի դեմ տարվող քարոզչությունը,


  
դիտումներ: 321

Արցախի դեմ ուղղված քարոզչական հարվածները աչքի անցկացնելու դեպքում պարզ է դառնում, որ դրանց պոչը գտնվում է ոչ ավել ոչ պակաս մեր հարևանների ոտքերի տակ ու պատմության էջերից հետ նայելու դեպքում հասկանում ես, որ նման գործելաոճը ադրբեջանական կողմի համար սովորություն է դարձել:

Օրինակ, 2015 թվականի հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 5000 կրակոց: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել էին պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել էր ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն էր:

Հիմա ադրբեջանական կողմը սահմանի դիվերսիաները այս պահի դրությամբ թողել է երկրորդական պլանում, բավարարվում է միայն կրակոցներով, որոնք ավելի քիչ են, քան նախորդ տարիներին այս ժամանակահատվածում: Այս պահին ուժերը կենտրոնացրել են քարոզչական հարթակում: Եթե պատերազմի դաշտում մեր բանակը անթերի կարողանում է կատարել իր պարտականությունները և հետ շպրտել թշնամում, ապա նույնը չենք կարող ասել տեղեկատվական հարթակի մասին, քանի որ մեր աչքի առաջ հայկական մամուլը և սոցիալական ցանցերը մեկ վայրկյանում լցվում են ադրբեջանական տեքստերով և քարոզով:

Հիմա էլ փորձ է կատարվում տարբեր խողովակներով Հայաստան հասցնել Արցախի դեմ տարվող քարոզչությունը, դրան զուգահեռ սեփական լսարանի ու միջազգային մամուլի համար առաջ է քաշվում մարտի պատրաստ ադրբեջանցի զինվորների քարոզչությունը:

Իսկ թե այս ամենից մենք ինչ հետևություններ կանենք ու ինչպես դուրս կգանք այդ իրավիճակից պարզ կդառնա մոտակա ամիսների ընթացքում:

Ադրբեջանական ցանկացած վարկած, որը շրջանառության մեջ եք դնում կամ որևէ այլ տեղից կարդում եք Արցախի մասին ինչ-որ բան ու դա փորձում եք օգտագործել ձեր հակառակորդ թիմակիցների դեմ /ընդդիմադիր-իշխանություն գզվռտոցը նկատի ունեմ/ անպայման մի հատ լուրջ ուսումնասիրեք, բառերից, տառերից ու արտահայտություններից սկսած: Քարոզչության մեծ մասը հենց մանրուքների մեջ է, երբ ամբողջ տեքստը կամ պատկերը ձեր սրտով է լինում, բայց մի փոքրիկ դետալը որոշում է այդ ամենի ճակատագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: