Հայերեն   English   Русский  

Գյումրիում գրանցվել է շտապ բուժօգնության կանչերի ավելացում


  
դիտումներ: 508

Ուժեղացված հերթապահությամբ ու լրացուցիչ բրիգադով՝ ամանորյա օրերին Գյումրու շտապ բուժօգնության կայանը կանչերի ավելացում է ունեցել:

Այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Գյումրիում կանչերի աճ է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու «ՇԲՕ» կայանի գլխավոր բուժքույր Հռիփսիմե Մելիքսեթյանը՝ փաստելով միջինը ավելացել է 20-30 կանչով: «Նախորդ օրերին եղել է միջինը 80-85 կանչ, բայց հունվարի 6-ին գրանցվել է 122 կանչ, թեև այս կանչերը կապ չունեն տոնական օրերի հետ՝ չեն արձանագրվել սննդային թունավորման, կամ աղիքային ինֆեկցիայի դեպքեր, այլ հիմնականում այս ժամանակահատվածին հատուկ խրոնիկ հիվանդությունների սրացում է եղել»,-նշեց Հռիփսիմե Մելիքսեթյանը :

Այս տարի չեն գրանցվել նաև ալկոհոլային թունավորման դեպքեր: Հիմնականում գրանցվել է հիպերտոնիկ կրիզներ, սրտային կամ բրոնխիալ աստմայի, նևրոզի դեպքեր: Անցած օրերին արձանագրվել է նաև կենցաղային և ՃՏՊ-ի հետևանքով տրավմաներ, շմոլ գազի թունավորման դեպքեր: «Շմոլ գազի թունավորման 6 հիվանդ գրանցվել է դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարի 5-ին՝ 5 հիվանդ, բարեբախտաբար առանց զոհերի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: