Հայերեն   English   Русский  

Հայրենիքում ապրողները չեն պատկերացնում այն դժվարությունները, որ կապված են ներգաղթի հետ․․․Սոնա Արշունեցի


ֆբ գրառում


  
դիտումներ: 3110

20 տարի առաջ հենց այս ազիզ օրը հունվարի 5-ին ամբողջ գերդաստանս՝ 10-ը շունչ դուրս եկավ օտարություն...

օդանավակայանում խելագարվածի պես մեկ թոռներիս էի համբուրում, մեկ տղաներիս, մեկ հարսներիս,,,բոլորս էլ լացում էինք...արդեն եկավ բաժանման պահը,,, մենք՝ ամուսիններով երկար կանգնած մնացինք, մինչև մերոնք այլևս չէին երևում, չէինք ուզում տուն գնալ... հանկարծ բարձր լացի ձայն լսեցի, թոռնուհիս էր՝ Աստղիկս, վազեվազ հետ էր դարձել, ամուր փաթաթվեց վզովս - տատ ջա՜ն ես քո մոտ եմ մնում, չեմ ուզում գնամ... բառերով դժվար է բացատրել այդ պահը․ սիրտս կտոր-կտոր եղավ․ տեսնեմ տղաս օդանավակայանի աշխատակիցների հետ եկան ու մի կերպ տարան երեխուս...հիմա էլ հիշում եմ ու կեկորդս սեղմվում է, արցունաներս հոսում են...

Եկանք տուն, տունս դարձել էր գարնան դատարկված մարագ...Ամուսիններով երկար չկարողացանք կարոտին դիմանալ ու հոկտեմբերին ստիպված տուն-տեղ թողած ամուսիններով դուրս եկանք․ դուրս եկանք ժամանակավոր, որ մեր երեխաններին, մեր ձագերին տուն բերենք, մեր տուն, իրենց տուն․․․ցավոք արդեն 20 տարի է անցել այդ օրից, 20 տարիները մեր չապրած տարիներին են․ Հիմա իմ մեջ երկու կարոտ է ծվարած․ գնում եմ Հայաստան, առանց իմ երեխաների չեմ կարողանում ապրել, գալիս եմ այստեղ՝ հայրենիքիս կարոտն է խեղդում...Էսպես ո՞նց կլինի ապրել, որ ես եմ ապրում ու շա՜տ-շատե՜րը...Հաճախ եմ անիծում․ մեր տուն քանդողների տունը քանդվեր, որ մեզ կարոտ դարձրեցին մեր տուն ու տեղին, մեր հող ու ջրին...

Հայրենիքում ապրողները չեն պատկերացնում այն դժվարությունները, որ կապված են ներգաղթի հետ․․․ քանզի շատ շատերը հայտնվել են առաջը՝ սուր, հետևը՝ ջուր․․․ մի օր անպայման կանդրադառնամ այդ թեմային․ միայն ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը լուծարելով, պետք է լուրջ ջանքեր գործադրվի հայրենադարձություն կազմակերպելու ուղղությամբ․․․ուստի պետք է լինի մի մարմին, որ լուրջ աշխատանք կտանի ներգաղթի կազմակերպմանբ,,, այնպես չէ, որ «Արի տուն» կարգախոս հնչեցվի և ներգաղթ լինի․․․ ներգաղթողի համար պետք է պայմաններ ստեղծվեն, ինչպես դա արեց Կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը...

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Սոնա Արշունեցի-ի լուսանկարը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: