Հայերեն   English   Русский  

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է լքի «Արսենալ»-ը


  
դիտումներ: 190

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել լոնդոնյան ակումբը։

Այս մասին հայտնում է The Sun-ը:

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ դա տեղի կունենա, եթե «զինագործները» ձեռք բերեն «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիացիները կարող են Սուարեսի համար վճարել 14 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում խաղում է 2018 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամռան համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: