Հայերեն   English   Русский  

Մարեյը Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում է


  
դիտումներ: 528

Ավստրալիայի բաց առաջնությունում տեղի ունեցավ կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:

Կիսաեզրափակիչում բրիտանացի Էնդի Մարեյը չորս սեթում առավելության հասավ չեխ Թոմաշ Բերդիխի նկատմամբ՝ 6:7 (6:8), 6:0, 6:3, 7:5 հաշվով: Պայքարը տեւեց 3 ժամ 25 րոպե:

Եզրափակիչում Էնդի Մարեյի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի (Սերբիա) և Ստանիսլաս Վավրինկայի (Շվեյցարիա) հանդիպման հաղթողը:

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմանդրամը 40 միլիոն ավստրալական դոլար է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: