Հայերեն   English   Русский  

Աշոտ Ասատրյան.Հայաստանի հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահին պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարեն իրենց գործընկերներին


ֆբ գրառում


  
դիտումներ: 352

Ղազախստանում տեղի ունեցած դեպքից մեկ հետևություն պետք է անել, որ աշխարհի երեսին ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի,

որ ինքը գտնվում է պետության վերահսկողության տակ: Թող այս դեպքը դաս լինի բոլոր երկրների համար, որ հայերի վրա գործ սարքելուց հաշվի առնեն, որ պետական մակարդակով հայկական կողմը կանգնելու իր հայրենակցի կողքին՝ ոտիկանապետով, նախարարով, դեսպանով , մարդու իրավունքի պաշտպանով և այլն: Աշխարհի երեսին ոչ մի հայ, որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու:

Հայաստանի հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահին պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարեն իրենց գործընկերներին, որպեսզի որևէ մեկի, որևէ երրորդ երկրի մտքով չանցնի, որ կարող է ազդել հայ ժողովրդի և այլ ազգերի հարաբերությունների վրա:

Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ , աշխարհի ցանկացած երկրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: