Հայերեն   English   Русский  

Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում


  
դիտումներ: 1686

Բժիշկն իր երջանկության մասին լուրը հայտնել է Թվիթերի իր էջում։

Բժիշկ Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում։

Այս մասին վկայում են «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի Twitter–ում արված գրառումն ու տեղադրված լուսանկարները։

Քաթինան քաղաքացիական ամուսնությամբ ապրում էր իր սիրած կնոջ` Նասիմայի հետ։ Այսօր Երևանի ԶԱԳՍ–ում նրանք պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։

«Երջանիկ եմ, որ վերջապես իմ ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցվեց Երևանում: Շնորհակալություն բոլորիդ այս հատուկ օրվա ընթացքում մետ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։

Հիշեցնենք՝ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։

Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ, Քաթինան տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն՝ օրական սպասարկելով ավելի քան 400 հիվանդի:

«Ավրորա» մրցանակին նա արժանացել է 2017 թվականին։

«Ավրորա» մրցանակը Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից շնորհվում է ամեն տարի՝ի երախտագիտություն նրանց փրկողների:

Դափնեկիրը ստանում է 100 հազար դոլարի պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի մրցանակի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: