Հայերեն   English   Русский  

Լավ և իդեալական պետություն ունենալու համար լավացրեք ձեր ընտանեկան հարաբերությունները.Աշոտ Ասատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 396

Մինչ բանակի սպայից նորմալ ծառայող զինվոր պահանջելը, պետք է այդ զինվորին 18 տարվա ընթացքում տանը նորմալ դաստիարակել:

Մի սպա կար, ով միշտ ասում էր, թե մարդիկ տանը 18 տարի իրենց երեխային չեն դաստիարակում, բայց ցանկանում են, որ 2 տարվա ընթացքում սպաները իրենց պարտականությունը անեն:

Չէ չի լինում: Բանակ ու աշխատանքի վայր մարդիկ գնում են իրենց տան բարքերով, այն ամենով ինչ տեսել ու լսել են: Այդ ամենի ընդամենը մի մասն է, որ ընթացքում կարողանում է իրարից տարբերել լավը ու վատը: Մյուս հատվածը մնում է այդ անհասկանալի բարքերի ու պրինցիպիների արանքում, որի հետևանքը բազմիցս տեսնում ենք:

Ու խոսքը միայն շարքային զինվորների մասին չէ: Սպաները ևս մինչև ուսադիրներ կրելը մեծանում և կայանում են իրենց տներում ու դրանից հետո հարց է, թե նրանցից քանի հոգին կարող է դառնալ լավ ու սրտացավ սպա, իսկ քանիսը կփորձեն իրենց բարդ մանկության մուռը զորքից հանել:

Եվ բոլոր բնագավառներում է այդպես՝ տաքսիստը, մատուցողը, բանկի աշխատողը, ոստիկանը, բժիշկը, հրշեջը և այլն: Լավ և իդեալական պետություն ունենալու համար լավացրեք ձեր ընտանեկան հարաբերությունները:

Թե չէ մենք բոլորից դժգոհում ենք, բայց մեր վրա սկի ուշադրություն չենք դարձնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: