Հայերեն   English   Русский  

Էրդողանը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին


  
դիտումներ: 555

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը TRT-ի եթերում խոսել է Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Նա կրկնել է պատմաբանների ներգրավմամբ խնդրի ուսումնասիրության, Թուրքիայի բաց արխիվների ու հայ-թուրքական գործընթացը հայկական կողմից «տապալելու» մասին: Էրդողանը նշել է, որ թուրքական կողմը բացել է արխիվները, մեկ միլիոնից ավել փաստաթղթեր է ի հայտ բերել և անհրաժեշտ է հարցը թողնել պատմաբաններին, որպեսզի պատմաբանները, նաև երրորդ երկրների ներգրավմամբ, ուսումնասիրեն հարցը , որից հետո քաղաքական մակարդակում կարող են քննարկել: Նա մեղադրել է Հայկական սփյուռքին` ընդդեմ Թուրքիայի իրականացվող գործողությունների ու քայլերի համար: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` Էրդողանը նշել է, որ Շվեյցարիայում նախաձեռնված գործընթացը «տապալել» է հայկական կողմը և տարբեր երկրների միջոցով հակաթուրքական նախագծեր են փորձում առաջ քաշել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: