Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 9-րդ հուշամրցաշարը


  
դիտումներ: 60

Հուշամրցաշարի շրջանականերում անցկացվում են 7 տարբեր մրցաշարեր: Ընդհանուր առմամբ մասնակիցների թվում են 650 պատանի շախմատիստներ:

Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս մրցաշարին մասնակցում են մեծ թվով պատանի շախմատիստներ: Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են 7 մրցաշարեր՝ 6 շվեյցարական և 1 շրջանային: Շրջանային մրցաշարին մասնակցում են 3 գրոսմայստեր, ինչը հնարավորություն կտա մրցաշարին մասնակցող հայ պատանի շախմատիստներին լրացնել միջազգային գրոսմայստերի նորմա: Պատանեկան մրցաշարերն անցկացվում են 6 տարիքային խմբերով: Անդրանիկ Մարգարյանին հուշամրցաշրին ընդհանուր առմամբ մասնակցում են650 պատանի շախմատիստներ, ինչն այն դարձնում է ոչ միայն Հայաստանի, այլ մեր տարածաշրջանի խոշորագույն մրցաշարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: