Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածներ չկան


  
դիտումներ: 376

Հունվարի 9-ին, ժամը 10:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի մոտակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 30-րդ կմ-ին «Lexus 470» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Ա.-ն (ծնված 1975 թ.), ուղևորներ՝ Ա. Ջ.-ն (ծնված 1976 թ.) և Մ. Շ.-ն (ծնված 1970 թ.), ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Վարորդը և ուղևորները հրաժարվել են բուժօգնությունից:

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: