Հայերեն   English   Русский  

Քաղաքական գործիչը պետք է լինի հավասարակշռված, անկախ նրանից իրեն քննադատում են, թե սիրաշահում.Արթուր Թովմասյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 264

Շատ եմ կարևորում Արցախի ապագա խորհրդարանում երիտասարդների, կանանց և ընդդիմության ներգրավվածությունը:

Եթե հիշում եք, ես արդեն նշել եմ, որ այն հանդիպումները և հարցազրույցները, որոնք կարող են օգտակար լինել ապագա քաղաքագետներին և անձանց՝անկախ կուսակցական պատկանելությունից` կարող եք հանդիպել և ընթերցել իմ ֆեյսբուքյան էջում։

Կարող է ձեզ հետաքրքիր լինել Արցախի քաղաքական դաշտում իմ երկարակեցության գաղտնիքը: Երբ երիտասարդ էի, մտքովս չէր անցնում, որ ես կմտնեմ քաղաքական դաշտ, որովհետև ես ընտրել էի ուսուցչի մասնագիտություն հետագայում արտադրությունից կտրված ասպերանտուրան ավարտելուց հետո, 1992թ. պաշտպանելով թեկնածուական թեզը ես վերադարձել եմ Արցախ և աշխատանքի անցել Արցախի պետական համալսարանում նախ որպես դասախոս, հետո ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ, ապա նույն ֆակուլտետի դեկան:

Ես սիրում էի իմ մասնագիտությունը. 1995թ. ընտրվելով Արցախի խորհրդարանի պատգամավոր` շռնդալից դարձավ իմ մուտքը քաղաքական դաշտ: Արցախի օրենսդիր դաշտում նախ որպես պատգամավոր, ապա հանձնաժողովի նախագահի տեղակալ ու նախագահ, իսկ 1996թ. մարտի 12-ից ԱԺ նախագահ:

Քաղաքական դաշտի իմ այբուբենի առաջին առաջին երկու «տառերը» հետևյալն են. Առաջին`քաղաքական գործիչը պետք է լինի հավասարակշռված, անկախ նրանից իրեն քննադատում են, թե սիրաշահում և երկրորդ` քաղաքական գործիչը չպետք է ասի այո կամ ոչ: Դրանց փոխարեն պետք է օգտագործի ես համոզված եմ, գտնում եմ, իմ կարծիքով, չեմ կիսում, համամիտ չեմ և այլն:
Իմ քաղաքական այբբենարանում կա 36 տառ և 3 հնչյուն: Հնչյուններից մեկը` քաղաքական գործիչը մինչ որևէ միտք ասելը`այդ մտքի տերը ինքն է, միտքն արտահայտելուց հետո` միտքն է իր տերը: Մնացած տառերի ու հնչյունների մասին` առաջիկայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: