Հայերեն   English   Русский  

Քաղաքապետարանը ներկայացրել է այն շուկաների եւ տարածքների հասցեները, որտեղ թույլատրվում է առքուվաճառք անել


  
դիտումներ: 675

Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները,

որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: Երևանի քաղաքապետարանից հայտնում են շուկաների և վաճառքի համար սահմանված տարածքների հասցեները՝ ստորև.

1. Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:

2. Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:

3. Կենտրոն - Խորենացի 35, «Երեւանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի

տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:

4. Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ եւ 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:

5. Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առեւտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երեւան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է եւս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:

6. Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:

7. Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց

8. Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց

9. Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարեւանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ

10. Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: