Հայերեն   English   Русский  

Համաշխարհային բանկը Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցում է կանխատեսում


  
դիտումներ: 726

Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների դանդաղեցումը կամ չեղարկումը մեծացնելու է քաղաքական անորոշությունը։

ՏԱՍՍ–ին վկայակոչելով փոխանցում է 7or.am-ը, նախօրեին Համաշխարհային բանկի հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հունվարյան զեկույցի մասին։ Այս տարի փաստաթուղթն անվանվում է «Մթագնած հորիզոն»։

Զեկույցում նշվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում վստահության կորստի։

Մասնագետների կարծիքով «իրավիճակի վատթարացման ռիսկերն ավելի ծանրակշիռ են դառնում»։

«Առավել կարևոր են Թուրքիայում ֆինանսական ցնցումների էսկալացիայի հնարավորությունը և բանկերի մասսայական սնանկացումը։ Չնայած Թուրքիայի՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ անմիջական կապի սահմանափակմանը՝ այդ երկրում ֆինանսական վեճերի խորացումը կարող է ներդրողներին ստիպել վերանայել կատարած ներդրումները տարածաշրջանում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կապիտալի հետհոսք ու արժույթի դևալվացիա կառաջացնի»,–ընդգծել են զեկույցի հեղինակները։

ՀԲ–ում կարծում են, որ պետական ու մասնավոր պարտքի հետևանքով Կենտրոնական Եվրոպայի երկրները ենթարկվում են ֆինանսական ճնշման։

Ըստ զեկույցի հեղինակների՝ 2018–ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են՝ հասնելով 3,1%–ի, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման հետևանքն է։

«Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նախկին մակարդակի վրա՝ 2,9%, քանի որ տարածաշրջանի արևմտյան մասի տնտեսական ակտիվության դանդաղեցումը, այդ թվում՝ Բուլղարիայում և Ռումինիայում, փոխհատուցվել է արևելյան հատվածի տնտեսական աճով՝ շնորհիվ նավթի գների բարձրացման»,–նկատում են մասնագետները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: