Հայերեն   English   Русский  

«Գազպրոմը» կարող է Հայաստանում ներդրումները կրճատել. ռուս փորձագետներ


  
դիտումներ: 601

«Գազպրոմի» և Հայաստանի իշխանությունների միջև նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մարժայի կրճատմանը,

սակայն ճգնաժամային չեն դառնա: Այս եզրակացության է եկել «Ռայֆֆայզենբանկից» Անդրեյ Պիլիշչուկը, գրում է «Կոմերսանտը»:

«ՖՆԷԲ»-ից Ալեքսեյ Գրիվաչը կարծում է, որ մասնակի չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմը» ենթակառուցվածքի զարգացման նպատակով ներդրումների ապահովման համար տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Այն պայմաններում, երբ նոր իշխանությունները «Գազպրոմի» դուստր ձեռնարկության նկատմամբ կտրուկ քայլեր ձեռնարկեցին, տարօրինակ կլիներ Հայաստանի ներսում ռեսուրսի պահպանմանը սպասել: Սակայն նա հավելում է, որ սա կարող է հետագա բանակցությունների առարկա դառնալ:

«Գազպրոմը» հայ սպառողների գազի միակ մատակարարն է (Երևանն գազ է ստանում նաեւ Իրանից, բայց այն օգտագործում է միայն էլեկտրաէներգիայի արտադրության համար, որը մատակարարվում է Թեհրանին): «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է 2013-ին` 2014-2018 թվականներին մինչեւ 2,5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար: 2018 թվականի ինն ամիսներին «Գազպրոմ»-ը արտահանել է 1,37 մլրդ խորանարդ մետր:

Լրացուցիչ համաձայնագրի մասին բանակցությունները «Գազպրոմ»-ը ստիպված էր արդեն Հայաստանի նոր իշխանությունների հետ վարել. 2018 թվականի գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը:

Դրանից հետո Երևանի և ռուսական պետական կառույցների հետ հարաբերությունները բարդացան: Հուլիսին պետական եկամուտների կոմիտեն հարկային խախտումներ էր բացահայտել մի շարք գազալցակայաններում, այդ թվում, «Գազպրոմ Արմենիա»-ի «Ավտոգազ» դուստր ձեռնարկությունում: Այնուհետեւ հարկային պահանջներ էին ներկայացվել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ դուստր ձեռնարկությանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Գազի ընկերությունում հերքել էին մեղադրանքները և հայտարարել, որ երկու տարվա ընթացքում այն տարեկան 27,6 մլն դոլարի վնաս է կրում: Կառավարությունը 2019 թվականից պնդում է գազի գինը նվազեցնելու մասին: Արդյունքում, կողմերը համաձայնել են, որ գազի արժեքը կավելանա, բայց ներքին շուկայի սակագները՝ ոչ (290 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար):

«Գազպրոմ»-ում չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հունվարի 7-ին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Մհեր Գրիգորյանը, կառավարությունը և «Գազպրոմ Արմենիան» հունվարի 8-ին կսկսեն հայ սպառողների համար գազի գնի քննարկումը: Նրա խոսքերով, մինչև հստակ որոշում չկայացվի, գազաբաշխիչ ընկերությունը չի դիմի Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սակագնների վերանայման խնդրանքով. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա... Ընկերության ավելի արդյունավետ գործունեությունը և ավելորդ ծախսերի կրճատումը նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շահերից է բխում: Ավելին, այդ պատրաստակամությունն արտահայտվել է»: Պաշտոնյան նշել է, որ քննարկումները կարող են ձգվել մի քանի ամիս:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պարզաբանել է ТАСС-ին, որ «պետության կողմից սուբսիդիաների մասին խոսք չկա»: Այն, որ սակագները կմնան նույն մակարդակի՝ «ներքին կարգավորումների շնորհիվ», ասել է նաև Նիկոլ Փաշինյանը: Նա հավաստիացրել է, որ սակագնի պահպանումը չի հանգեցնի պարտքերի կուտակման և հայկական ակտիվների ռուսական կողմից զիջումների անհրաժեշտության: Միևնույն ժամանակ Հայաստանը կշարունակի գազի գնման շուրջ բանակցություններն Իրանի հետ:

«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացավ պայմանավորվել Հայաստանի նոր իշխանությունների հետ 2019 թվականից երկրի համար գազի գինը 10% -ով բարձրացնելու շուրջ, մինչև 165 դոլար՝ 1000 խմ-ի համար: Ի դեպ, պայմանագիրը ֆորմալ է դիտվում․ գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն Երևանը ներքին սակագները բարձրացնելուն պատրաստ չէ: Փորձագետների կարծիքով`«Գազպրոմը» փաստացի կարող է չեղյալ հայտարարել ներքին զեղչը, որի շնորհիվ իր դուստր ձեռնարկությունը ներդրումներ է կատարել երկրի ենթակառուցվածքում:

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին հապճեպ կարգով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից (երկրի գազաբաշխիչ կազմակերպություն, 100 տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ին) գազի մատակարարման վերաբերյալ լրացուցիչ պայմանագիր են կնքել: Հայաստանի համար Վրաստանի հետ սահմանի վրա գազի գինը 2019 թվականից ի վեր աճել է 10%-ով, մինչեւ165 ր դոլար՝ 1000 խորանարդ մետրին: 2016 թ.-ի պայմանագրով գինն իջել էր 165 դոլարից մինչեւ 150 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: