Հայերեն   English   Русский  

Երևանում բախվել են Nissan, Mercedes եւ Honda մեքենաները. վիրավորներին դուրս է բերել Արմեն Մուրադյանը (լուսանկար)


  
դիտումներ: 661

Երևանում, հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարեւանությամբ,

բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի եւ Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու հրշեջ-փրկարարները եւ մինչ հիվանդանոց տեղափոխելը, Ա. Մուրադյանը բժիշկների հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորներին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները վիրավորներին հիվանդանոց ուղեկցելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

ավտովթար

ավտովթար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: