Հայերեն   English   Русский  

«Բարգավաճ Հայաստան»-ը ԱԺ փոխնախագահի թեկնածուի համար որոշում արդեն կայացրել է


  
դիտումներ: 333

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացրել է,

սակայն դրանց մասին կհաղորդի ավելի ուշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորների մանդատների հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելու է՝ որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմություն: Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք: Թե փոխնախագահի թեկնածուների, թե խմբակցության քարտուղարի անունների համար ավելի ուշ քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք: Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»,-ասաց Տոնոյանը:

Անդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: