Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները


  
դիտումներ: 270

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները:

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Այդ տեղեկությունները չենք մեկնաբանում»,- ասաց Օհանջանյանը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը):

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: