Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը


  
դիտումներ: 381

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը,

Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա նշեց, որ խմբակցությունը մանդատները ստանալուց անմիջապես հետո նիստ է հրավիրել, որտեղ էլ որոշվել է խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հարցը։

«Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին», - նշեց Անի Սամսոնյանը։

Նա տեղեկացրեց, որ ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: