Հայերեն   English   Русский  

Իսպանիայում հայկական հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման գործի շրջանակներում 83 մարդ է ձերբակալվել


  
դիտումներ: 458

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու գործի հետաքննության արդյունքում 83 մարդու է ձերբակալել,

այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական Միության Europol գործակալությունը:

Նշվում է, որ իրավապահները Իսպանիայում խուզարկություն են իրականացրել 11 տներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո կանխիկ գումար, հրացան, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, վարկային քարտեր, 5 շքեղ ավտոմեքենա և գործի հետ առնչվող փաստաթղթեր, սառեցվել է 42 բանկային հաշիվ:

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ ձերբակալված թենիսիստներից մեկը մասնակցել է թենիսի US Open-ի վերջին առաջնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: