Հայերեն   English   Русский  

Ես շատ բան ունեմ պատմելու եւ ասելու. Արմեն Գևորգյան


  
դիտումներ: 173

Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ, որ դրանք անհիմն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 11–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին։

Հարցին, արդյոք առարեսում կատարվել է իր և գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, Արմեն Գևորգյանը պատասխանեց.

«Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Ես շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, կգա ժամանակը՝ կասեմ, հիմա դրա ժամանակը չէ»,–ասաց նա։

Նշենք, որ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 12–ին նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գևորգյանը մասնավորապես մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     11.01.2019 BARON ARMEN YTE ASELIK UNIK BETK A ASEK ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: