Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգներում գտել են այն աղջկան, որը կորել էր հոկտեմբերին ծնողների սպանությունից հետո


  
դիտումներ: 126

Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգում ոստիկանությունը գտել է 13-ամյա աղջկան, որը կորել էր երեք ամիս առաջ, երբ սպանվել էին ծնողները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով NBC հեռուստատեսությանը:

Աղջկա ծնողները հայտնաբերվել էին հոկտեմբերի 15-ին հրազենից սպանված Բարրոն քաղաքի իրենց տանը: Իսկ աղջիկը չկար:

Ըստ իրավապահների տվյալների՝ հունվարի 10-ին աղջիկը գտնվել է ողջ և առողջ Վիսկոնսինի հյուսիս-արևմուտքում՝ Դուգլասի շրջանում՝ իր հայրենի Բարրոնից ավելի քան 100 կմ հեռավորությամբ:

Նույն օրը հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մի տղամարդ, բայց թե ինչի մեջ է նա կասկածվում, առայժմ չեն հաղորդում: Լրացուցիչ տվյալները կհայտնեն ավելի ուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: